Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՈՍԿՈՒ ԿԻՐՔ34 Հարստութեան համար տքնութիւնը մաշում է մարմինը, եւ ծանր հ…

ՈՍԿՈՒ ԿԻՐՔ

34 Հարստութեան համար տքնութիւնը մաշում է մարմինը, եւ ծանր հիւանդութիւնը[§§§§§§§§§] վանում է քունը։

2 Մտահոգ տքնութիւնը փախցնում է քունը։

3 Հարուստը տանջւում է ունեցուածք կուտակելու համար եւ հանգստանալիս յագենում է շուայտօրէն վատնելով այն։

4 Աղքատն աշխատում է զրկանքներով եւ հանգստանալիս էլ կարիքի մէջ է մնում։

5 Ով ոսկի է սիրում, չի արդարանայ, եւ ով ապականութիւն է սիրում, նրանով կը լցուի։

6 Շատերը կործանուեցին ոսկու պատճառով եւ կանգնեցին հէնց իրենց կորստի դէմյանդիման։

7 Գայթակղութեան ծառ է դա նրանց համար, ովքեր զոհ են մատուցում նրան. բոլոր անմիտները կուլ են գնում դրան։

8 Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնուեց եւ չգնաց ոսկու յետեւից։

9 Ո՞վ է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մէջ։

10 Ո՞վ փորձուեց դրանով եւ կատարեալ մնաց. այդ նրան թող պարծանք համարուի. ո՞վ կարող էր զանցառու լինել՝ եւ չեղաւ, չարիք գործել՝ եւ չգործեց։

11 Թող նրա բարօրութիւնը հաստատուն լինի, եւ թող մարդիկ պատմեն նրա ողորմածութեան մասին։

ԽՐԱՏ ՍԵՂԱՆ ՆՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 Երբ ճոխ սեղան ես նստում, քո կոկորդը բաց մի՛ արա ուտելու համար։

13 Մի՛ ասա՝ «Ինչքա՜ն շատ բան կայ սրա վրայ»։

14 Յիշի՛ր, որ վատ է չար աչքը. ի՞նչ կայ չար աչքից աւելի չար։

15 Դրա համար ինչ էլ որ տեսնի, լաց կը լինի։

16 Ուր որ նայես՝ ձեռքդ մի՛ երկարիր։ Մի՛ փութա ձեռքդ երկարել[**********] նրա ափսէի մէջ։

17 Մերձաւորի մասին դատի՛ր քո մէջ եւ ամէն գործի մասին խորհի՛ր։

18 Մարդու պէս կե՛ր այն, ինչ կայ քո առջեւ,

19 եւ մի՛ ծամծմիր, որպէսզի ատելի չլինես։

20 Ի սէր բարեկրթութեան առաջինը դո՛ւ դադարիր ուտելուց եւ ագահութիւն մի՛ արա, որպէսզի չգայթակղուես։

21 Եթէ շատերի մէջ նստես, նրանցից առաջ ձեռքդ մի՛ երկարիր։

22 Բարեկիրթ մարդը բաւարարւում է քչով եւ իր անկողնում ծանր չի քնում։

24 Առողջ քունը լինում է չափաւոր ստամոքսի դէպքում. մարդ վեր է կենում արշալոյսին, եւ նրա հոգին էլ թեթեւ է լինում։

23 Ժլատ[††††††††††] մարդն ունենում է անքնութեան ցաւեր, սրտխառնուք եւ որովայնի խիթեր։

25 Եթէ ծանրացար կերակուրներով, կէսից վե՛ր կաց եւ հանգստացի՛ր։

26 Լսի՛ր ինձ, որդեա՛կ, մի՛ արհամարհիր ինձ եւ վերջում կը հասկանաս իմ խօսքերը։

27 Քո ամէն գործի մէջ կայտա՛ռ[‡‡‡‡‡‡‡‡‡‡] եղիր, եւ ոչ մի հիւանդութիւն քեզ չի հանդիպի։

28 Շրթունքները կ’օրհնեն հաց ու խրախճանք տուողին, դա է նրա լաւութեան ճշմարիտ վկայութիւնը։

29 Քաղաքը կը տրտնջայ հաց տալու մէջ ժլատ մարդուց, եւ դա է նրա վատութեան ճշմարիտ վկայութիւնը։

ԽՐԱՏ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ

30 Գինու մօտ քեզ քաջ մի՛ ցոյց տուր, քանզի գինին կործանել է շատերին։

31 Ինչպէս քուրան փորձում է սրի սայրի ջրդեղուած լինելը, այդպէս էլ գինին հպարտների սիրտը փորձում է վէճով։

32 Գինին հաւասար է մարդու կեանքին, եթէ այն խմում ես չափով։

33 Ի՞նչ է կեանքն առանց գինու. այն ստեղծուած է մարդկանց ուրախութեան համար։

36 Սրտի ցնծութիւն եւ հոգու ուրախութիւն է գինին, երբ այն խմում են չափաւոր եւ ժամանակին։

38 Գինին հոգու դառնութիւն է, երբ այն խմում են շատ եւ ընկնում գրգռութեան եւ հակառակութեան մէջ։

39 Հարբեցողութիւնը շատացնում է անզգամի բարկութիւնը՝ դառնալով գայթակղութիւն,

40 թուլացնում է ուժը եւ վէրք պատճառում։

41 Խրախճանքի մէջ, երբ գինի են խմում, մի՛ յանդիմանիր մերձաւորիդ եւ մի՛ արհամարհիր նրան ուրախութեան պահին։

42 Նախատինքի խօսք մի՛ ասա նրան եւ մի՛ նեղիր նրան քո պահանջներով։

[§§§§§§§§§] (Յունարէնում՝՝ նրա հոգսը։