Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՓԱՌՔԸ126 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ…

ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՓԱՌՔԸ

126 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Եթէ Տէրը տունը չշինի,

իզուր են չարչարւում այն շինողները,

եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա։

2 Իզուր էք վաղ արթնանում.

արդ, վե՛ր կացէք՝ քանի դեռ չէք ննջել։

Դուք տառապանքի հացն էք ուտում,

մինչ Նա քուն է տալիս իր սիրելիներին։

3 Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են,

որոնք նրա վարձն են,

պտուղը նրա որովայնի։

4 Ինչպէս նետերը հզօրի ձեռքում,

այնպէս են որդիներն անկեալների։

5 Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ’առնի այդ նետերից.

երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի,

նա ամօթով չի մնայ։