Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ129 1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայԽորութիւ…

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

129 1 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

Խորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր։

2 Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը,

թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի։

3 Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր,

ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր,

4 քանզի քեզնից է գալիս քաւութիւնը։

5 Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր,

հոգիս սպասեց քո խօսքին։

6 Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ։

Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ,

առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ։

7 Տիրոջից է ողորմութիւնը,

ու նրանից են բոլոր փրկութիւնները։

8 Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։