Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ119 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ…

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

119 Օրհներգութիւններ բարձունքի աստիճանների վրայ

1 Նեղութեանս մէջ ես Տիրոջը ձայն տուի,

եւ նա լսեց ինձ։

2 Տէ՛ր, փրկի՛ր ինձ նենգ շրթունքներից ու չար լեզուից։

3 Ի՞նչ պիտի տրուի քեզ,

կամ ի՞նչ պիտի աւելանայ,

նե՛նգ լեզու.

- 4 դրանք հսկայի նետեր են,

որոնք կայծակներով մխւում են կաղնու մէջ։

5 Վա՜յ ինձ, քանզի երկար տեւեց պանդխտութիւնն իմ,

ես բնակուեցի Կեդարի վրաններում։

6 Շատ ժամանակ հոգիս բնակուեց նրանց հետ,

ովքեր ատում են խաղաղութիւնը։

7 Ես խաղաղասէր էի.

երբ խօսում էի, նրանք մարտնչում էին իմ դէմ։