Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՅՈՍԻԱՅԻ ՊՍԱԿԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ9 Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց…

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՅՈՍԻԱՅԻ ՊՍԱԿԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

9 Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. «Դու ինձ համար կը վերցնես գերութեան մէջ գտնուող այդ իշխաններից, պիտանի մարդկանցից եւ գիտուններից 10 եւ այն օրը կը մտնես Սոփոնիայի որդի Յոսիայի տունը, որ եկել է Բաբելոնից։ 11 Ոսկի եւ արծաթ կը վերցնես, պսակներ կը պատրաստես, կը դնես Յոսեդեկ մեծ քահանայի որդի Յեսուի գլխին 12 եւ կ’ասես նրան, թէ այսպէս ասաց Ամենակալ Տէրը.

“Ահա այն մարդը, որի անունը Շառաւիղ է,

նա պիտի ծագի իր արմատից

եւ պիտի շինի Տիրոջ տաճարը։

13 Նա քաջութիւն պիտի ստանայ,

պիտի նստի եւ տիրի իր աթոռին։

Նրա աջ կողմում պիտի լինի քահանայ

եւ խաղաղութեան խորհուրդ՝ երկուսի միջեւ։

14 Այդ պսակը պիտի լինի նրանց համար,

ովքեր ապաւինում են նրան, արժանի են նրան,

ովքեր ճանաչում են այն,

նաեւ Սոփոնիայի որդու շնորհների համար

եւ Տիրոջ տաճարի երգերի համար”»։

15 Եւ նրանք, ովքեր հեռու են, պիտի գան ու շինեն Տիրոջ տաճարը, եւ դուք պիտի իմանաք, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ ձեզ մօտ։ Այս բանը պիտի կատարուի, եթէ դուք ջանադիր ականջ դնէք ձեր Տէր Աստծու ձայնին։