Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՏԷՐՆ ԻՄ ՀՈՎԻՒՆ Է22 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի2 Տէրն իմ հովիւն է, եւ ի…

ՏԷՐՆ ԻՄ ՀՈՎԻՒՆ Է

22 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2 Տէրն իմ հովիւն է,

եւ ինձ ոչինչ չի պակասի։

3 Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց

եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց։

4 Նա կենդանացրեց ինձ,

յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով։

5 Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով,

չեմ վախենայ չարից,

քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։

Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն։

6 Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց։

Գլուխս իւղով օծեցիր,

եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս։

7 Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին,

երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ։