Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ125 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ1 Երբ Տէր…

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ

125 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Երբ Տէրը Սիոնը վերադարձրեց գերութիւնից,

մենք մխիթարուեցինք։

2 Այնժամ մեր բերանները խնդութեամբ լցուեցին

եւ մեր լեզուները՝ ցնծութեամբ։

Այնժամ հեթանոսների մէջ ասացին.

«Տէրը մեծ բաներ գործեց սրանց համար»։

3 Մեծ բաներ գործեց Տէրը մեզ համար,

եւ մենք ցնծացինք։

4 Տէ՛ր, ե՛տ դարձրու մեզ գերութիւնից՝

հարաւի հեղեղների պէս։

5 Ովքեր ցանում էին արտասուքով,

ցնծութեամբ պիտի հնձեն։

6 Ովքեր շալակած տանում էին սերմերն իրենց ու լաց լինում գնալիս,

յետ պիտի գան ցնծալով

եւ բարձած պիտի բերեն խրձերն իրենց։