Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՂՕԹՔ ԱՐՔԱՅԻ ՀԱՄԱՐ19 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի2 Անձկութեան օրը կը լս…

ԱՂՕԹՔ ԱՐՔԱՅԻ ՀԱՄԱՐ

19 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

2 Անձկութեան օրը կը լսի քեզ Տէրը,

եւ օգնական կը լինի քեզ Յակոբի Աստծու անունը։

3 Տէրն իր սուրբ Սիոնից քեզ օգնութիւն կ’ուղարկի

եւ կ’ընդունի քեզ։

4 Թող յիշի Տէրը քո բոլոր ընծաները

եւ ողջակէզներդ ընդունելի թող համարի։

5 Տէրը քեզ կը տայ, ինչ որ ուզի քո սիրտը,

եւ քո բոլոր մտադրութիւնները նա կը կատարի։

6 Մենք կը ցնծանք քո փրկութեամբ,

Աստծու անունով մենք կը մեծարուենք։

Տէրը կը կատարի քո բոլոր խնդրանքները։

7 Այժմ հասկացանք, որ Տէրը փրկեց իր օծեալին։

Նա կը լսի նրան իր սուրբ երկնքից

իր փրկարար աջի զօրութեամբ։

8 Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին։

իսկ մենք մեր Աստծու անունն ենք կանչում։

9 Նրանք կործանուեցին ու ընկան,

իսկ մենք ոտքի կանգնեցինք եւ ուղղուեցինք։

10 Տէ՜ր, պահպանի՛ր թագաւորին եւ լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ։