Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԸՆԴԴԷՄ ՍՏԱԽՕՍ ԱՇԽԱՐՀԻ11 1 Այսուհետեւ՝ ութերորդականների մասին, սաղմոս …

ԸՆԴԴԷՄ ՍՏԱԽՕՍ ԱՇԽԱՐՀԻ

11 1 Այսուհետեւ՝ ութերորդականների մասին, սաղմոս Դաւթի

2 Փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի սուրբ չմնաց,

նուազեց ճշմարտութիւնը մարդկանց որդիների մէջ։

3 Ստութեամբ խօսեց մարդը մարդու հետ,

սրտերը հաղորդակցուեցին նենգ շրթունքներով։

4 Տէրը կ’ոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախօս,

5 որոնք ասացին. «Երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք,

արդ՝ ո՞վ է մեր տէրը»։

6 Աղքատի տառապանքին եւ տնանկի հեծութեան համար

այժմ ես կ’ելնեմ, - ասում է Տէրը, - կը բերեմ իմ փրկութիւնը

եւ վստահ կը լինեմ նրանց վրայ։

7 Տիրոջ խօսքերը սուրբ խօսքեր են,

ինչպէս ընտիր ու փորձուած արծաթ՝ եօթնապատիկ մաքրուած եւ զտուած հողից։

8 Դու, Տէ՛ր, պահպանեցիր մեզ

եւ փրկեցիր այս ազգից մինչեւ յաւիտենութիւն։

9 Ամէն կողմ ամբարիշտներ են շրջում.

քո բարձրութեան համեմատ դու մեծութի՛ւն տուր մարդկանց որդիներին։