Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՂՕԹՔ Ի ՏԵՍ ՎԵՐԱՀԱՍ ՄԱՀՈՒԱՆ27 Սաղմոս Դաւթի1 Քեզ կանչեցի, Տէ՛ր, անարձա…
ԱՂՕԹՔ Ի ՏԵՍ ՎԵՐԱՀԱՍ ՄԱՀՈՒԱՆ
27 Սաղմոս Դաւթի
1 Քեզ կանչեցի, Տէ՛ր,
անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստուա՛ծ իմ.
եթէ երբեւէ լուռ մնաս,
կը նմանուեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում։
2 Լսի՛ր, Տէ՛ր, պաղատանքիս ձայնը,
երբ ես աղաչեմ քեզ,
երբ ձեռքերս դէպի սուրբ տաճարդ պարզեմ։
3 Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ
եւ մի՛ կործանիր ինձ նրանց հետ,
որ անօրէնութիւն են գործում,
որ հաշտութեան մասին են խօսում իրենց ընկերների հետ,
բայց սրտներում չարութիւն կայ։
4 Վարձատրի՛ր նրանց, Տէ՛ր, ըստ իրենց արարքների,
իրենց անօրէն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց,
նրանց ձեռքերի գործին նայելով՝
տո՛ւր իրենց հատուցումն իրենց։
5 Նրանք ուշ չդարձրին Տիրոջ արածներին,
ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին։
Դու կը կործանես նրանց,
եւ այլեւս նրանք ոտքի չեն կանգնի։
6 Օրհնեալ է Տէրը,
քանզի լսեց ձայնն իմ աղօթքի։
7 Տէրն իմ օգնականն է ու պաշտպանը.
նրա վրայ դրեց իր յոյսը սիրտն իմ,
եւ մարմինս գոհացաւ ու զուարճացաւ.
ես յօժարակամ պիտի փառաբանեմ նրան։
8 Տէրը զօրութիւնն է իմ ժողվրդի, ապաւէնն իր օծեալի փրկութեան։
9 Փրկի՛ր քո ժողովրդին,
եւ օրհնի՛ր քո ժառանգորդներին,
հովուի՛ր ու յաւէտ բարձրացրո՛ւ նրանց։