Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆԸ48 1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների սաղմոսը2 Լսե…
ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՈՒՆԱՅՆՈՒԹԻՒՆԸ
48 1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների սաղմոսը
2 Լսեցէ՛ք այս, համա՛յն ազգեր,
ակա՛նջ դրէք բոլորդ, որ բնակւում էք աշխարհում,
3 երկրածիննե՛ր եւ մարդկա՛նց որդիներ,
ե՛ւ մեծամեծներ, ե՛ւ տնանկներ։
4 Բերանս իմաստութիւն պիտի խօսի,
եւ սրտիս խորհուրդը՝ խոհեմութիւն։
5 Առակներին պիտի ականջ դնեմ
եւ օրհներգով պիտի մեկնեմ առակները սկզբից։
6 Ինչո՞ւ արդեօք վախենամ չար օրերին,
երբ կեանքիս անօրէնութիւններն ինձ պաշարեցին։
7 Իրենց կարողութեան վրայ յոյս դնողները
պարծենում են իրենց մեծ հարստութեամբ։
8 Եղբայրն իր եղբօրը չի փրկի,
ոչ էլ մարդը կը փրկի նրան.
նա փրկանք չի տայ Աստծուն,
9 ոչ էլ իր հոգու փրկանքը։
10 Յաւիտեա՛ն ջանք թափի՛ր,
եւ դու կ’ապրես անվերջ
ու ապականութիւն չես տեսնի։
11 Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են,
նրանց հետ կը կորչեն նաեւ անզգամներն ու անմիտները՝
իրենց հարստութիւնը թողնելով օտարներին։
12 Նրանց գերեզմանը յաւիտեան իրենց տունը կը լինի,
եւ սերնդից սերունդ՝ իրենց օթեւանը.
նրանց հողերը կը կոչուեն իրենց անունով։
13 Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ,
հաւասարուեց անբան անասուններին
ու նմանուեց նրանց։