Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՍՏՈՒԱԾ՝ ԹԱԳԱՒՈՐ92 Առաջին շաբաթուայ օրը, երբ հաստատուեց երկիրը. Դաւթի…

ԱՍՏՈՒԱԾ՝ ԹԱԳԱՒՈՐ

92 Առաջին շաբաթուայ օրը, երբ հաստատուեց երկիրը. Դաւթի օրհներգը

1 Տէրը թագաւորեց, վայելչութիւն հագաւ,

զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց,

հաստատեց աշխարհը, որ չսասանուի։

2 Սկզբից է պատրաստուած գահը քո,

եւ յաւերժ ես դու։

3 Բարձրացան գետերը, Տէ՛ր,

գետերը բարձրացրին ձայնն իրենց.

գետերը պիտի յորդեն իրենց հունից դուրս։

4 Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան.

սքանչելի ես դու բարձունքներում, Տէ՛ր։

5 Մենք անչափ հաւատացինք քո վկայութիւններին.

սրբութիւնը վայել է քո տանը, Տէ՛ր, երկար օրեր։