Հին Կտակարան
Նոր Կտակարան
3 Եւ ասում էր ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մէջ գտնես՝ կե՛ր. մանր-մա…
3 Եւ ասում էր ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մէջ գտնես՝ կե՛ր. մանր-մանր կե՛ր այդ մագաղաթը եւ գնա՛ ու խօսի՛ր իսրայէլացիների հետ»։ 2 Բաց արեց բերանս ու իբրեւ կերակուր դրեց այդ մագաղաթը եւ ասաց ինձ. 3 «Մարդո՛ւ որդի, բերանդ թող ուտի, ու որովայնդ լցուի այդ մագաղաթով, որ քեզ տրուեց»։ Կերայ այն, եւ բերանիս մեղրի քաղցրութիւն տուեց։ 4 Եւ ասաց ինձ.«Մարդո՛ւ որդի, դու գնա՛ ու մտի՛ր Իսրայէլի տուն. նրանց մօտ իմ պատգամները պիտի հաղորդես, 5 որովհետեւ դու խրթնախօս եւ ծանրալեզու մի ժողովրդի մօտ չէ, որ ուղարկւում ես, այլ Իսրայէլի տուն, 6 ո՛չ բազում օտար կամ այլալեզու ժողովուրդների մօտ, ո՛չ էլ խրթին լեզու ունեցողների, որոնց խօսքը չես էլ լսում։ Եթէ այդպիսիների մօտ էլ ուղարկէի քեզ, նրա՛նք անգամ պիտի լսէին քեզ։ 7 Սակայն Իսրայէլի տունը պիտի չուզի քեզ լսել, որովհետեւ չի ուզում ինձ անսալ. ամբողջ Իսրայէլի ցեղը հակառակորդներ ու խստասիրտներ են։ 8 Եւ ահա ես քո դէմքը կարծրացրել եմ նրանց դէմ. քո յաղթանակն էլ պիտի զօրացնեմ ընդդէմ նրանց հակառակութեան։ 9 Եւ քո յաղթանակն ամէն ժամ վէմի պէս հաստատուն պիտի լինի։ Մի՛ վախեցիր նրանցից ու մի՛ սարսափիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են»։