Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԷՐԸ14 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի1 Տէր, ո՞վ պիտի ապրի …

Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԷՐԸ

14 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

1 Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում,

կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լերան վրայ.

2 նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում,

ճշմարտութիւն խօսում իր սրտում։

3 Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել,

4 Մերձաւորներից նախատինք նա չի ստանում,

եւ չարագործն անարգուած է նրա աչքում։

Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից,

երդւում է իր բարեկամին չի դրժում։

5 Իր արծաթը վաշխով չի տալիս,

իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում։

Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանուի։