Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ12 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի1 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մ…

ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ

12 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

1 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ,

մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից։

2 Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում

եւ ամենօրեայ ցաւ՝ իմ սրտում։

3 Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանայ ինձ վրայ։

4 Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տէ՛ր իմ Աստուած,

լո՛յս տուր, Տէ՛ր, իմ աչքերին,

որ երբեք մահուան քուն չմտնեմ։

5 Թշնամիս թող չասի, թէ՝ յաղթեցի նրան,

կամ հալածիչներս ցնծան, եթէ սասանուեմ։

6 Ես ողորմութեանդ վրայ յոյս դրի, Տէ՛ր,

սիրտս հրճուեց քո փրկագործութեամբ.

կ’օրհներգեմ քեզ, Տէ՛ր, բարերա՛րդ իմ։