Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՌԱՒՕՏԵԱՆ ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ3 1 Սաղմոս Դաւթի, երբ նա փախել էր իր ո…

ԱՌԱՒՕՏԵԱՆ ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

3 1 Սաղմոս Դաւթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից

2 Տէ՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները,

եւ շատերը ելան իմ դէմ։

3 Շատերն էին ասում իմ մասին՝ «Սա փրկութիւն չունի իր Աստծուց»։

4 Բայց դու, Տէ՛ր, իմ օգնականն ես,

իմ փառքը եւ գլուխս բարձր պահողը։

5 Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի,

եւ նա լսեց ինձ իր սուրբ լերան վրայից։

6 Ես ննջեցի ու քուն մտայ.

զարթնեցի, եւ Տէրն իմ ապաւէնն է։

7 Չեմ սոսկայ ես նրանց բիւրաւոր զօրքերից,

որոնք ամէն կողմից պատել ու պաշարել էին ինձ։

8 Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, Աստուած իմ, քանզի կործանեցիր բոլորին,

ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ.

դու մեղաւորների ատամները կը փշրես։

9 Տիրոջից է փրկութիւնը,

Քո օրհնութիւնը ժողովրդիդ վրայ թող լինի։