Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ2 «Կարմիր ծով տանող ճանապարհով մենք վերադարձանք, ե…
ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ
2 «Կարմիր ծով տանող ճանապարհով մենք վերադարձանք, եկանք անապատ, ինչպէս Տէրն էր ասել ինձ, եւ շատ օրեր պտտուեցինք Սէիր լերան շուրջը։
2 Տէրն ինձ ասաց. “Բաւական է որքան պտտուեցիք լերան շուրջը։ Այժմ ուղղութիւն վերցրէ՛ք դէպի հիւսիս։ 3 Ժողովրդիդ պատուիրի՛ր՝ ասելով. 4 “Դուք, ահա, անցնում էք Սէիրում բնակուող ձեր եղբայրների՝ Եսաւի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան։ 5 Խիստ զգո՛յշ եղէք, նրանց դէմ պատերազմ չհրահրէք, որովհետեւ նրանց երկրից մի ոտնաչափ անգամ հող չեմ տալու ձեզ, քանի որ Սէիր լեռը Եսաւին եմ տուել իբրեւ սեփականութիւն։ 6 Ուտելիքը նրանցից գնեցէ՛ք ու կերէ՛ք, ջուրը նրանցից առէ՛ք արծաթով ու խմեցէ՛ք։ 7 Մեր Տէր Աստուածը քեզ օրհնել է քո ձեռնարկած բոլոր գործերում։ Իմացի՛ր, թէ ինչպէս անցար մեծ ու հսկայական անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տէր Աստուածը քեզ հետ է, եւ այդ ընթացքում ոչ մի բանի պակասութիւն չես զգացել”։
8 Մենք Սէիրում բնակուող մեր եղբայրների՝ Եսաւի որդիների կողքով, Արաբայի ճանապարհով անցանք Եդոմից ու Գասիոնգաբերից, շրջուեցինք ու անցանք նաեւ Մովաբի անապատ տանող ճանապարհով։ 9 Տէրն ինձ ասաց. “Թշնամութիւն մի՛ արէք մովաբացիների հետ, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ նրանց երկրից ձեզ բաժին չեմ տայ, քանի որ Սէիրը Ղովտի որդիներին եմ տուել իբրեւ սեփականութիւն։ 10 (Նախկինում Օմմինի յետնորդներն էին ապրում այնտեղ՝ մի մեծ, բազմանդամ ու հզօր ազգ, նման Ենակիմի որդիների։ 11 Սրանք էլ Ռափիմի ցեղին էին պատկանում, ինչպէս եւ Ենակիմի որդիները, եւ մովաբացիները նրանց անուանում են օմմինեաններ։ 12 Սէիրում նախ բնակւում էին քոռեցիները։ Եսաւի որդիները, սակայն, կոտորեցին նրանց, հալածեցին եւ բնակուեցին նրանց երկրում, ինչպէս Իսրայէլը վարուեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տէրը տուել էր նրան)։ 13 Արդ, վե՛ր կացէք գնացէ՛ք ու անցէ՛ք Զարեդ ձորով”։
14 Կադէսբառնեայից մինչեւ Զարեդ ձորն անցնելը տեւեց երեսունութ տարի։ Այդ ընթացքում պատերազմող բանակի բոլոր տղամարդիկ կոտորուեցին, ինչպէս որ Աստուած երդուել էր նրանց։ 15 Աստծու ձեռքը նրանց վրայ էր, որպէսզի նրանց կորստեան մատնի բանակատեղիում։ Եւ նրանք բոլորն էլ ընկան։
16 Երբ ժողովրդի միջից վերացան պատերազմող բոլոր տղամարդիկ, Տէրը խօսեց ինձ հետ եւ ասաց. 17 “Դու այսօր Մովաբի սահմանով կ’անցնես Սէիր։ 18 Դուք կը մօտենաք Ամոնացիների երկրի սահմաններին։ 19 Նրանց հետ թշնամութիւն մի՛ արէք, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ Ամոնացիների երկիրն իբրեւ սեփականութիւն ձեզ չեմ տայ. դա վիճակ գցելով Ղովտի որդիներին եմ տուել։ 20 (Երկիրը Ռափնային էր պատկանում, քանի որ նախ ռափայինեան ցեղերն[†] էին բնակւում այնտեղ։ Ամոնացիները նրանց անուանում էին զոմզոմեաններ։ 21 Նրանք ենակիմեանների նման մեծ, բազմամարդ ու հզօր ազգ էին։ Տէրը սրանց վերացրեց մէջտեղից, եւ ենակիմեանները բնակուեցին այդտեղ՝ նրանց փոխարէն։ 22 Տէրն ինչ որ արեց Եսաւի՝ Սէիրում բնակուող յետնորդների նկատմամբ, նոյնն արեց քոռեցիների նկատմամբ. կոտորեց նրանց, եւ Եսաւի յետնորդներն ստանալով այդ երկիրը՝ նրանց փոխարէն բնակւում են այդտեղ մինչեւ այսօր։ 23 Խեւացիները, որոնք բնակւում էին Ասիրոթից մինչեւ Գազա, ու Գամիրքից դուրս եկած գամիրցիները կոտորեցին նրանց ու նրանց փոխարէն բնակուեցին այդ երկրում)։
24 Արդ, վե՛ր կացէք գնացէք Առնոնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ յանձնում Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին։ Սկսի՛ր տիրել նրա երկրին եւ պատերազմ հրահրել նրա դէմ։ 25 Այսօրուանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնուող բոլոր ազգերի վրայ։ Ով որ լսի քո անունը, պիտի դողայ, եւ քո սարսափը պիտի պատի նրանց”»։
ՍԵՀՈՆԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆՈՒԱՃՈՒՄԸ
(Թուեր 21. 21-30)
26 «Կեդմոթի անապատից բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքայ Սեհոնի մօտ խաղաղութեան առաջարկով եւ ասացի. 27 “Պիտի անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կը գնամ, աջ կամ ձախ չեմ թեքուի։ 28 Արծաթով պարէն վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, արծաթով ջուր վաճառի՛ր ինձ, որ խմեմ, միայն թէ քայլելով անցնեմ։ 29 Թող լինի այնպէս, ինչպէս որ Սէիրում բնակուող Եսաւի յետնորդները եւ Արոյերում բնակուող մովաբացիները վարուեցին ինձ հետ, մինչեւ որ Յորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ”։ 30 Եսեբոնի արքայ Սեհոնը, սակայն, չկամեցաւ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետեւ մեր Տէր Աստուածը խստացրել էր նրա ոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպէսզի նրան այդ օրը յանձնի քո ձեռքը։ 31 Տէրն ինձ ասաց. “Ահա սկսել եմ Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը յանձնել քեզ։ Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել նրա երկիրը”։
32 Եսեբոնի արքայ Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դէմ։ 33 Մեր Տէր Աստուածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ 34 Այդ ժամանակ նուաճեցինք նրա բոլոր քաղաքները, մէկ առ մէկ աւերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու երեխաներին։ Նրանցից ոչ ոքի կենդանի չթողեցինք։ 35 Միայն հօտերը աւար վերցրինք եւ կողոպտեցինք Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերի քաղաքներն 36 ու ձորում գտնուող քաղաքը, մինչեւ Գաղաադի սահմանները։ Քաղաք չմնաց, որ փրկուէր մեր ձեռքից. բոլոր քաղաքները Տէր Աստուածը մատնեց մեր ձեռքը, 37 բացի Ամոնացիների երկրից, որին չմօտեցանք, ինչպէս նաեւ Յաբոկի ձորի բոլոր աւաններից ու լեռնային բոլոր քաղաքներից, ինչպէս որ մեր Տէր Աստուածն էր պատուիրել մեզ»։
ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ
1 Սրանք են այն պատգամները, որ Մովսէսը տուեց բոլոր իսրայէլացիներին Յորդանան գետի այն կողմում՝ անապատի արեւմտեան մասում, Կարմիր ծովի մօտ, Փառանտիփողի, Ղոբանի, Հանգրուանների ու Ոսկեկի միջեւ։ 2 Սէիր լերան վրայով տասնմէկ օրուայ ճանապարհ է Քորեբից Կադէսբառնեայ։ 3 Քառասուներորդ տարուայ տասնմէկերորդ ամսուայ առաջին օրը Մովսէսը բոլոր իսրայէլացիներին ասաց այն ամէնը, ինչ Տէրը նրանց վերաբերեալ պատուիրել էր իրեն։ 4 Եսեբոնում բնակուող ամորհացիների արքայ Սեհոնին եւ Աստարոթում ու Եդրայինում բնակուող Բասանի արքայ Օգին հարուածելուց յետոյ 5 Յորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսէսն սկսեց յայտնել այս օրէնքներն՝ ասելով.
6 «Մեր Տէր Աստուածը մեզ հետ խօսելով Քորեբում՝ ասաց. “Բաւական է որքան բնակուեցիք այս լերան վրայ։ 7 Ելէք գնացէ՛ք դուք այստեղից, մտէ՛ք ամորհացիների լեռը, նրանց մօտ, ովքեր բնակւում են Արաբայի շուրջը՝ դէպի լեռներն ու դաշտերը, դէպի հարաւ ու Քանանացիների երկրի ծովեզերքը, դէպի Անդրլիբանան, մինչեւ Մեծ կամ Եփրատ գետը։ 8 Տեսէ՛ք, ահա ձեզ յանձնեցի այդ երկիրը. Մտէ՛ք ու իբրեւ սեփականութիւն ստացէ՛ք այդ երկիրը, որը ես երդուեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, նրանց ու նրանց յետնորդներին, մի երկիր, ուր մեղր ու կաթ է հոսում”։
ՄՈՎՍԷՍԸ ԴԱՏԱՒՈՐՆԵՐ Է ԿԱՐԳՈՒՄ
(Ելք 18. 13-27)
9 «Ես ձեզ հետ խօսել եմ դեռ այն ժամանակ եւ ասել. 10 “Ես միայնակ չեմ կարող ձեզ առաջնորդել։ Մեր Տէր Աստուածը ձեզ բազմացրել է, եւ ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ էք։ 11 Մեր հայրերի Տէր Աստուածը, ինչպէս որ կաք, հազարապատիկ թող աւելացնի եւ օրհնի ձեզ, ինչպէս խոստացել է ձեզ։ 12 Ես ինչպէ՞ս կարող եմ միայնակ կրել ձեր նեղութիւնները, քաշել ձեր հոգսերն ու հանդուրժել ձեր հակամարտութիւնները։ 13 Արդ, ձեր ցեղերի միջից առանձնացրէ՛ք իմաստուն, խոհեմ ու շրջահայեաց մարդկանց, որպէսզի նրանց ձեզ վրայ իշխաններ կարգեմ։ 14 Դուք ինձ պատասխան տուեցիք եւ ասացիք, թէ՝ “Լաւ է, եթէ քո ասածը անես”։ 15 Այն ժամանակ ես ձեզանից վերցրի ցեղապետներ, իմաստուն, շրջահայեաց ու խոհեմ մարդկանց, նրանց նշանակեցի ձեզ առաջնորդներ՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ եւ ձեր դատաւորների գրագիրներ։
16 Դեռ այն ժամանակ ես պատուիրելով ասացի ձեր դատաւորներին. “Լսեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ եղած խնդիրները եւ ամէն մարդու դատը՝ թէ՛ իր եղբօր եւ թէ՛ եկուորի հետ, արդարութեամբ վճռեցէ՛ք։ 17 Դատաստան անելիս կողմնակալութիւն չանէք։ Հաւասարապէս կը դատէք փոքրին ու մեծին։ Ոչ մէկի հանդէպ աչառութիւն մի՛ արէք, որովհետեւ դատաստանը Աստծունն է։ Ձեր ուժից վեր գործը կը յանձնէք ինձ, որ ես լսեմ”։ 18 Դեռ այն ժամանակ ես ձեզ պատուիրել եմ այն ամէնը, ինչ պէտք է անէք»։
ԻՍՐԱՅԷԼԸ ՀԱՒԱՏ ՉԻ ԸՆԾԱՅՈՒՄ
ԽՈՍՏԱՑՈՒԱԾ ԵՐԿՐԻՆ
(Թուեր 13. 1-33)
19 «Քորեբից չուելով ու ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպէս մեր Տէր Աստուածը պատուիրել էր մեզ, անցանք ձեր տեսած մեծ, անծայրածիր անապատը եւ եկանք մինչեւ Կադէսբառնեայ։ 20 Ես ձեզ ասացի. “Եկաք մինչեւ ամորհացիների լեռը, որ մեր Տէր Աստուածը տալիս է ձեզ։ 21 Տեսաք, որ ահա մեր Տէր Աստուածը երկիրը ձեր աչքի առջեւ բաժանել է մեր միջեւ։ Ելէ՛ք եւ ժառանգեցէ՛ք երկիրն այնպէս, ինչպէս մեր հայրերի Տէր Աստուածն է ասել ձեզ։ Մի՛ վախեցէք եւ մի՛ սարսափէք”։
22 Բոլորդ, սակայն, մօտենալով ինձ՝ ասացիք. “Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, թող հետախուզեն երկիրը, մեզ թող յայտնեն մեր գնալիք ճանապարհի եւ այն քաղաքների վիճակը, ուր մտնելու ենք”։ 23 Ինձ ընդունելի թուացին այդ խօսքերը։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամէն մի ցեղից մէկ տղամարդ։ 24 Նրանք գնացին դէպի լեռը, հասան մինչեւ Ողկոյզի ձորն ու հետախուզեցին այն։ 25 Նրանք վերցրին երկրի պտուղներից, վերադարձան մեզ մօտ եւ մեզ տեղեկութիւն բերելով՝ ասացին. “Լաւ է այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ”։ 26 Դուք չկամեցաք գնալ, չլսեցիք մեր Տէր Աստծու խօսքը 27 եւ տրտնջալով ձեր վրաններում՝ ասացիք. “Տէրը մեր հանդէպ իր ունեցած ատելութիւնից է, որ մեզ դուրս հանեց եգիպտացիների երկրից, որպէսզի մեզ մատնի ամորհացիների ձեռքը, կոտորի մեզ։ Արդ, ո՞ւր ենք գնում։ 28 Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերն՝ ասելով. “Այդ երկրի մարդիկ մեզանից մեծ, բազմանդամ ու հզօր են, նրանց քաղաքները մեծ են ու մինչեւ երկինք հասնող պարիսպներ ունեն։ Բացի այդ, հսկաների սերունդ տեսանք մենք այնտեղ”։ 29 Ես ասացի ձեզ. “Մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք նրանցից։ 30 Մեր Տէր Աստուածը, որ գնում է ձեր առջեւից, ձեր փոխարէն կը պատերազմի նրանց դէմ, ինչպէս ձեր աչքի առջեւ ձեզ համար դա արեց Եգիպտացիների երկրում 31 եւ այս անապատում, ինչպէս որ տեսաք։ Որովհետեւ քո Տէր Աստուածը խնամեց քեզ այնպէս, ինչպէս ծնողն է խնամում իր որդուն։ Այդ արեց ձեր ամբողջ երթի ընթացքում, մինչեւ որ եկաք հասաք այս վայրը։ 32 Այս խօսքից յետոյ էլ չհաւատացիք, 33 որ ձեր Տէր Աստուածը ձեր երթի ժամանակ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ համար տեղ ընտրի, որպէսզի ձեր ուղին ցոյց տալու համար գիշերը ձեզ առաջնորդի հրով, իսկ ցերեկը՝ ամպով”»։
ՏԷՐԸ ՊԱՏԺՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ
(Թուեր 14. 20-45)
34 «Տէրը լսեց ձեր խօսքերը, բարկացաւ ու երդուեց՝ ասելով. 35 “Այս մարդկանցից ոչ ոք[*] չի տեսնելու այն լաւ երկիրը, որ երդուել էի տալ նրանց հայրերին, 36 բացի Յեփոնէի որդի Քաղէբից։ Նա պիտի տեսնի այն, ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն, որովհետեւ նա հնազանդ է եղել Տիրոջը”։ 37 Եւ Տէրը ձեր պատճառով բարկանալով ինձ վրայ՝ ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ, 38 այլ Նաւէի որդի Յեսուն՝ քո սպասաւորը. Նա՛ պիտի մտնի այնտեղ։ Նրան զօրացրո՛ւ, որովհետեւ նա է այդ երկիրը յանձնելու իսրայէլացիներին։ 39 Ձեր յետնորդներն ու որդիները, որոնց վերաբերեալ ասացիք, թէ իբր գերի կ’ընկնեն նրանք, եւ բոլոր մատաղ այն մանուկները, որոնք այսօր դեռեւս չգիտեն չարն ու բարին, նրանք թող մտնեն այնտեղ, նրանց պիտի տամ այն, եւ նրանք են, որ պիտի ժառանգեն այն։ 40 Դուք վերադարձէ՛ք եւ Կարմիր ծով տանող ճանապարհով գնացէ՛ք անապատը”։
41 Այն ժամանակ դուք պատասխան տուեցիք ինձ՝ ասելով. “Մեղք գործեցինք մեր Տէր Աստծու առջեւ։ Ելնենք ու պատերազմ տանք, ինչպէս մեզ պատուիրել է մեր Տէր Աստուածը”։ Եւ իւրաքանչիւրդ, առնելով ձեր պատերազմելու զէնքը, հաւաքուեցիք ու բարձրացաք լեռը։ 42 Տէրն ինձ ասաց. “Նրանց ասա՛. Մի՛ բարձրացէք լեռը, պատերազմ մի՛ մղէք, քանի որ ես ձեզ հետ չեմ։ Ձեզ կը ջախջախեն ձեր թշնամիները”։ 43 Տիրոջ խօսքերը յայտնեցի ձեզ, բայց դուք չլսեցիք ինձ, զանց առաք Տիրոջ խօսքը, ընդվզեցիք եւ լեռը բարձրացաք։ 44 Այդ լերան վրայ բնակուող ամորհացիները մեղուների պէս ձեր դէմ ելնելով՝ հալածեցին, կոտորեցին ձեզ Սէիրից մինչեւ Հերմա։ 45 Դուք նստած լաց էիք լինում Տիրոջ առջեւ, բայց Տէրը չլսեց ձեր ձայնը, ձեզ չանսաց։ 46 Դուք Կադէսում նստեցիք երկար ժամանակ, այնքան, որքան նախկինում էիք նստել այնտեղ»։
ԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ
2 «Կարմիր ծով տանող ճանապարհով մենք վերադարձանք, եկանք անապատ, ինչպէս Տէրն էր ասել ինձ, եւ շատ օրեր պտտուեցինք Սէիր լերան շուրջը։
2 Տէրն ինձ ասաց. “Բաւական է որքան պտտուեցիք լերան շուրջը։ Այժմ ուղղութիւն վերցրէ՛ք դէպի հիւսիս։ 3 Ժողովրդիդ պատուիրի՛ր՝ ասելով. 4 “Դուք, ահա, անցնում էք Սէիրում բնակուող ձեր եղբայրների՝ Եսաւի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան։ 5 Խիստ զգո՛յշ եղէք, նրանց դէմ պատերազմ չհրահրէք, որովհետեւ նրանց երկրից մի ոտնաչափ անգամ հող չեմ տալու ձեզ, քանի որ Սէիր լեռը Եսաւին եմ տուել իբրեւ սեփականութիւն։ 6 Ուտելիքը նրանցից գնեցէ՛ք ու կերէ՛ք, ջուրը նրանցից առէ՛ք արծաթով ու խմեցէ՛ք։ 7 Մեր Տէր Աստուածը քեզ օրհնել է քո ձեռնարկած բոլոր գործերում։ Իմացի՛ր, թէ ինչպէս անցար մեծ ու հսկայական անապատը։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տէր Աստուածը քեզ հետ է, եւ այդ ընթացքում ոչ մի բանի պակասութիւն չես զգացել”։
8 Մենք Սէիրում բնակուող մեր եղբայրների՝ Եսաւի որդիների կողքով, Արաբայի ճանապարհով անցանք Եդոմից ու Գասիոնգաբերից, շրջուեցինք ու անցանք նաեւ Մովաբի անապատ տանող ճանապարհով։ 9 Տէրն ինձ ասաց. “Թշնամութիւն մի՛ արէք մովաբացիների հետ, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ նրանց երկրից ձեզ բաժին չեմ տայ, քանի որ Սէիրը Ղովտի որդիներին եմ տուել իբրեւ սեփականութիւն։ 10 (Նախկինում Օմմինի յետնորդներն էին ապրում այնտեղ՝ մի մեծ, բազմանդամ ու հզօր ազգ, նման Ենակիմի որդիների։ 11 Սրանք էլ Ռափիմի ցեղին էին պատկանում, ինչպէս եւ Ենակիմի որդիները, եւ մովաբացիները նրանց անուանում են օմմինեաններ։ 12 Սէիրում նախ բնակւում էին քոռեցիները։ Եսաւի որդիները, սակայն, կոտորեցին նրանց, հալածեցին եւ բնակուեցին նրանց երկրում, ինչպէս Իսրայէլը վարուեց իր ժառանգած այն երկրի բնակիչների հետ, որ Տէրը տուել էր նրան)։ 13 Արդ, վե՛ր կացէք գնացէ՛ք ու անցէ՛ք Զարեդ ձորով”։
14 Կադէսբառնեայից մինչեւ Զարեդ ձորն անցնելը տեւեց երեսունութ տարի։ Այդ ընթացքում պատերազմող բանակի բոլոր տղամարդիկ կոտորուեցին, ինչպէս որ Աստուած երդուել էր նրանց։ 15 Աստծու ձեռքը նրանց վրայ էր, որպէսզի նրանց կորստեան մատնի բանակատեղիում։ Եւ նրանք բոլորն էլ ընկան։
16 Երբ ժողովրդի միջից վերացան պատերազմող բոլոր տղամարդիկ, Տէրը խօսեց ինձ հետ եւ ասաց. 17 “Դու այսօր Մովաբի սահմանով կ’անցնես Սէիր։ 18 Դուք կը մօտենաք Ամոնացիների երկրի սահմաններին։ 19 Նրանց հետ թշնամութիւն մի՛ արէք, նրանց դէմ պատերազմ մի՛ հրահրէք, որովհետեւ Ամոնացիների երկիրն իբրեւ սեփականութիւն ձեզ չեմ տայ. Դա վիճակ գցելով Ղովտի որդիներին եմ տուել։ 20 (Երկիրը Ռափնային էր պատկանում, քանի որ նախ ռափայինեան ցեղերն[†] էին բնակւում այնտեղ։ Ամոնացիները նրանց անուանում էին զոմզոմեաններ։ 21 Նրանք ենակիմեանների նման մեծ, բազմամարդ ու հզօր ազգ էին։ Տէրը սրանց վերացրեց մէջտեղից, եւ ենակիմեանները բնակուեցին այդտեղ՝ նրանց փոխարէն։ 22 Տէրն ինչ որ արեց Եսաւի՝ Սէիրում բնակուող յետնորդների նկատմամբ, նոյնն արեց քոռեցիների նկատմամբ. Կոտորեց նրանց, եւ Եսաւի յետնորդներն ստանալով այդ երկիրը՝ նրանց փոխարէն բնակւում են այդտեղ մինչեւ այսօր։ 23 Խեւացիները, որոնք բնակւում էին Ասիրոթից մինչեւ Գազա, ու Գամիրքից դուրս եկած գամիրցիները կոտորեցին նրանց ու նրանց փոխարէն բնակուեցին այդ երկրում)։
24 Արդ, վե՛ր կացէք գնացէք Առնոնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ յանձնում Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին։ Սկսի՛ր տիրել նրա երկրին եւ պատերազմ հրահրել նրա դէմ։ 25 Այսօրուանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնուող բոլոր ազգերի վրայ։ Ով որ լսի քո անունը, պիտի դողայ, եւ քո սարսափը պիտի պատի նրանց”»։
ՍԵՀՈՆԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՆՈՒԱՃՈՒՄԸ
(Թուեր 21. 21-30)
26 «Կեդմոթի անապատից բանագնացներ ուղարկեցի Եսեբոնի արքայ Սեհոնի մօտ խաղաղութեան առաջարկով եւ ասացի. 27 “Պիտի անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կը գնամ, աջ կամ ձախ չեմ թեքուի։ 28 Արծաթով պարէն վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, արծաթով ջուր վաճառի՛ր ինձ, որ խմեմ, միայն թէ քայլելով անցնեմ։ 29 Թող լինի այնպէս, ինչպէս որ Սէիրում բնակուող Եսաւի յետնորդները եւ Արոյերում բնակուող մովաբացիները վարուեցին ինձ հետ, մինչեւ որ Յորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է մեզ”։ 30 Եսեբոնի արքայ Սեհոնը, սակայն, չկամեցաւ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետեւ մեր Տէր Աստուածը խստացրել էր նրա ոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպէսզի նրան այդ օրը յանձնի քո ձեռքը։ 31 Տէրն ինձ ասաց. “Ահա սկսել եմ Եսեբոնի արքայ ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը յանձնել քեզ։ Սկսի՛ր վիճակ գցելով ժառանգել նրա երկիրը”։
32 Եսեբոնի արքայ Սեհոնն ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դէմ։ 33 Մեր Տէր Աստուածը նրան մատնեց մեր ձեռքը, մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։ 34 Այդ ժամանակ նուաճեցինք նրա բոլոր քաղաքները, մէկ առ մէկ աւերեցինք նրա բոլոր քաղաքները, սպանեցինք նրա կանանց ու երեխաներին։ Նրանցից ոչ ոքի կենդանի չթողեցինք։ 35 Միայն հօտերը աւար վերցրինք եւ կողոպտեցինք Առնոնի ձորի եզերքին գտնուող Արոյերի քաղաքներն 36 ու ձորում գտնուող քաղաքը, մինչեւ Գաղաադի սահմանները։ Քաղաք չմնաց, որ փրկուէր մեր ձեռքից. Բոլոր քաղաքները Տէր Աստուածը մատնեց մեր ձեռքը, 37 բացի Ամոնացիների երկրից, որին չմօտեցանք, ինչպէս նաեւ Յաբոկի ձորի բոլոր աւաններից ու լեռնային բոլոր քաղաքներից, ինչպէս որ մեր Տէր Աստուածն էր պատուիրել մեզ»։