Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

15 «Եւ եթէ չար գազաններ արձակեմ երկրի վրայ ու պատժեմ նրա բնակիչներին,…

15 «Եւ եթէ չար գազաններ արձակեմ երկրի վրայ ու պատժեմ նրա բնակիչներին, եւ այն աստիճան ապականութիւն լինի, որ գազանների պատճառով այնտեղից անցնել էլ չլինի, 16 բայց այդ մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան՝ բոլորն էլ չեն փրկուելու[*****], միայն նրանք երեքն են փրկուելու, բայց երկիրը ոչնչանալու է։

17 Եւ եթէ սրածեմ այն երկիրն ու սրին ասեմ՝ “Անցի՛ր երկրի միջով”, նրանից վերացնեմ մարդ ու անասուն, 18 բայց այդ երեք մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - նրանք չեն փրկելու իրենց տղաներին ու աղջիկներին, այլ իրենք երեքն են միայն փրկուելու։

19 Եւ եթէ համաճարակ ուղարկեմ այն երկիրը, սրտմտութիւնս թափեմ նրա վրայ արիւնով՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն, 20 բայց Նոյը, Յոբն ու Դանիէլը այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան նրանք՝ չեն փրկուելու, այլ նրանք երեքը միայն իրենց արդարութեամբ փրկելու են իրենց հոգիները»։

21 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Եթէ Երուսաղէմի վրայ նոյնիսկ չորս սաստիկ վրէժներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու համաճարակը՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն, - 22 նրանում ողջ մնացածները դուրս են բերելու իրենց տղաներերին ու աղջիկներին։ Ահա նրանք նրանց հետ դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները։ Զղջալու էք այն չարիքի համար, որ ես բերել եմ Երուսաղէմի վրայ, բոլոր չարիքների համար, որ ես բերել եմ նրա վրայ։ 23 Ու նրանք մխիթարութիւն են պատճառելու ձեզ, որովհետեւ տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները եւ վերահասու էք լինելու, որ զուր տեղը չեմ արել այն ամէնը, ինչ արել եմ նրանց հետ», - ասում է Ամենակալ Տէրը։

[*****] Մտքի ճշգրտութեան համար այս համարում հետեւել ենք եբրայերէն բնագրին։