Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒ ԱՂՕԹՔԸ25 1 Այսուհետեւ՝ սաղմոս ԴաւթիԴա՛տ արա ինձ, Տէ՛ր, ք…
ԱՆՄԵՂ ՄԱՐԴՈՒ ԱՂՕԹՔԸ
25 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
Դա՛տ արա ինձ, Տէ՛ր,
քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ,
որ չլինեմ տկար։
2 Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ,
փորձի՛ր երիկամներս ու սիրտս։
3 Ողորմութիւնդ, Տէ՛ր, աչքիս առջեւ է,
եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ։
4 Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի
եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ։
5 Չարագործների ամբոխը ես ատեցի
եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։
6 Սրբութեամբ կը լուամ ձեռքերն իմ
եւ սեղանիդ շուրջը կը նստեմ, Տէ՛ր.
7 թող լսեմ քո օրհնութեան ձայնը
եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները։
8 Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը
եւ քո փառքի բնակութեան վայրը։
9 Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ
եւ ոչ էլ կեանքս՝ արիւնահեղների հետ,
10 որոնց ձեռքերն անօրէնութեան մէջ են,
եւ աջը նրանց լի է կաշառքով։
11 Ես անբասիր ընթացայ,
փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ։
12 Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրայ թող լինի,
մեծ հաւաքներում քեզ պիտի օրհնեմ։