Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՄԱՀՈՒԱՆԻՑ ԱԶԱՏՈՒԱԾ ՄԱՐԴՈՒ ԱՂՕԹՔԸ114 Ալէլուիա1 Հաճելի է ինձ, որ Տէրը լ…

ՄԱՀՈՒԱՆԻՑ ԱԶԱՏՈՒԱԾ ՄԱՐԴՈՒ ԱՂՕԹՔԸ

114 Ալէլուիա

1 Հաճելի է ինձ, որ Տէրը լսեց ձայնն իմ աղօթքի։

2 Ականջն իր մօտեցրեց ինձ,

եւ ես իմ օրերում նրա՛ն դիմեցի։

3 Ինձ պատեց երկունքը մահուան,

եւ դժոխքի վշտերն ինձ բռնեցին։

Նեղութիւն եւ անձկութիւն գտայ

4 եւ Տիրոջ անունը կանչեցի՝ ասելով.

«Ո՜վ Տէր, փրկի՛ր ինձ»։

5 Գթառատ եւ արդար է մեր Տէր Աստուածը։

6 Տէրը ողորմում եւ պահպանում է մանուկներին.

ես խոնարհ եղայ, եւ Տէրն ինձ փրկեց։

7 Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դէպի հանգիստը քո,

քանզի Տէրն օգնեց քեզ։

8 Նա ինձ փրկեց մահուանից,

աչքերս՝ արտասուքից եւ ոտքերս՝ սայթաքումից։

9 Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջեւ։