Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՏԻՐՈՋ ԳԱԼՍՏԵԱՆ ՕՐԸ4 Ահա պիտի գայ Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքուած, եւ…

ՏԻՐՈՋ ԳԱԼՍՏԵԱՆ ՕՐԸ

4 Ահա պիտի գայ Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքուած, եւ պիտի այրի նրանց. բոլոր այլազգիներն ու ովքեր անօրէնութիւն են գործում, պիտի վառուեն ինչպէս եղէգ այն օրը, որը պիտի գայ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրանցից ոչ մի արմատ եւ ոչ մի ուռ չի մնայ։ 2 Բայց ձեզ՝ իմ անունից երկիւղ կրողներիդ համար արդարութեան արեգակը պիտի ծագի, եւ բժշկութիւն պիտի լինի նրա շողերի մէջ եւ դուք պիտի ելնէք ու խայտաք ինչպէս կապից արձակուած հորթեր 3 պիտի տրորէք անօրէններին եւ նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ ես եմ պատրաստելու, - ասում է Ամենակալ Տէրը։ 4 Ահա ես ձեզ մօտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կը գայ Տիրոջ մեծ ու երեւելի օրը, 5 որպէսզի նա հօր սիրտը դարձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից։ 6 Յիշեցէ՛ք իմ ծառայ Մովսէսի օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի նրան Քորէբում, բոլոր հրամաններն ու պատուիրանները։