Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՕՐՀՆԵՐԳ ՓԱՌՔԻ ՈՒ ԳԹՈՒԹԵԱՆ ԱՍՏԾՈՒՆ112 Ալէլուիա1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտ…

ՕՐՀՆԵՐԳ ՓԱՌՔԻ ՈՒ ԳԹՈՒԹԵԱՆ ԱՍՏԾՈՒՆ

112 Ալէլուիա

1 Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր,

օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։

2 Թող Տիրոջ անունն օրհնեալ լինի

այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

3 Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ։

4 Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր,

եւ երկնքում է փառքը նրա։

5 Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն,

որ բնակւում է բարձունքներում։

6 Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ։

7 Բարձրացնում է աղքատներին գետնից,

եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից։

8 Նրանց որպէս իշխան նստեցնում է

իր ժողովրդի իշխանների կողքին։

9 Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝

իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով։