Հին Կտակարան
Նոր Կտակարան
23 Հետամո՛ւտ եղիր նրան իբրեւ որսորդ եւ դարանակա՛լ եղիր նրա ճանապարհին…
23 Հետամո՛ւտ եղիր նրան իբրեւ որսորդ եւ դարանակա՛լ եղիր նրա ճանապարհին։
24 Ով կը կանգնի նրա պատուհանների դէմ, նա ունկնդիր կը լինի նաեւ նրա դռների մօտ,
25 ով իջեւան հաստատի նրա տան մօտ, նա ցից կը խփի նրա պատերին
26 եւ իր վրանը կը կանգնեցնի նրա հովանու տակ, կը հանգստանայ բարիքի բնակարանում, իր զաւակներին կը դնի նրա հովանու տակ եւ նրա ճիւղերի ներքոյ։
27 Նրանով կը պատսպարուի խորշակից եւ կը հանգստանայ նրա փառքի մէջ։
ԱՐԴԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹԻՒՆԸ
15 Ահա այսպէս կ’անի նա, ով երկնչում է Տիրոջից. եւ ով ընդունում է օրէնքը, կը հասնի իմաստութեան։
2 Նրան կը դիմաւորի մօր նման եւ նրան կ’ընդունի իբրեւ կոյս աղջիկ։
3 Նրան կը ջամբի հացն իմաստութեան, նրան կը խմեցնի ջուրն իմացութեան։
4 Նա կը յենուի նրան եւ չի ընկնի, նրա մէջ ապաստան կը գտնի, ամօթով չի մնայ եւ նրան ընկերներից աւելի վեր կը բարձրացնի։
5 Ժողովուրդների մէջ կը բացի նրա շուրթերը։
6 Նա ուրախութիւն, ցնծութեան պսակ եւ յաւիտենական անուն կը ժառանգի։
7 Անմիտ մարդկանց հասու չէ իմաստութիւնը, եւ մեղաւորներն այն չեն տեսնի։
8 Այն հեռու է հպարտութիւնից, եւ խաբեբայ մարդիկ չեն յիշի նրան։
9 Օրհնութիւնը գեղեցիկ չէ մեղաւորի շուրթերին, քանզի այն Տիրոջից չառաքուեց նրան։
10 Թող իմաստութեամբ ասուի օրհնութիւնը, եւ Տէրը յաջողութիւն կը տայ նրան։
11 Մի՛ ասա, թէ յանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պէտք չէ անել այն, ինչ ատեց Տէրը։
12 Մի՛ ասա, թէ նա՛ ինձ մոլորեցրեց, քանզի նրան հարկաւոր չէ մեղաւոր մարդը։
13 Տէրն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին։
14 Նա ի սկզբանէ մարդուն ստեղծեց եւ նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։
16 Եթէ կամենաս, կը պահես պատուիրանները եւ հաճութեամբ կը պահպանես քո հաւատը։
17 Քո առջեւ Տէրը կրակ եւ ջուր է դրել. որին կամենաս՝ կը մեկնես քո ձեռքը։
18 Մարդու առջեւ է կեանքն ու մահը. ինչ հաճելի կը թուայ իրեն՝ կը տրուի նրան։
19 Արդարեւ, մեծ է Տիրոջ իմաստութիւնը, նա հզօր է իր կարողութեամբ եւ տեսնում է ամէն բան։
20 Նրա աչքը իրենից երկնչողների վրայ է, եւ ինքը կ’իմանայ մարդու բոլոր գործերը։
21 Նա ոչ մէկին չպատուիրեց ամբարշտութիւն անել եւ ոչ մէկին չքաջալերեց մեղանչել։