Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԳՈՎՔ ՓՐԿԻՉ ԱՍՏԾՈՒՆ12 Այն օրը պիտի ասես. «Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ …

ԳՈՎՔ ՓՐԿԻՉ ԱՍՏԾՈՒՆ

12 Այն օրը պիտի ասես.

«Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր,

որ բարկացար ինձ վրայ,

բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ։

2 Ահա Աստուածն իմ եւ փրկիչ Տէրն իմ.

ես յոյսս դրեցի նրա վրայ

եւ երկիւղ չեմ կրելու,

քանզի Տէրն իմ փառքն է ու իմ օրհնութիւնը,

եւ փրկութիւն եղաւ ինձ համար»։

3 Ուրախութեան ջո՛ւր առէք փրկութեան աղբիւրներից։

4 Եւ այն օրը պիտի ասես.

«Օրհներգեցէ՛ք Տիրոջը,

հնչեցրէ՛ք նրա անունը,

նրա փառքը տարածեցէ՛ք հեթանոսների մէջ,

յիշեցէ՛ք, որ բարձր է նրա անունը։

5 Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց,

պատմեցէ՛ք այդ մասին արար աշխարհում։

6 Ցնծացէ՛ք եւ ուրա՛խ եղէք, Սիոնի՛ բնակիչներ,

քանզի Իսրայէլի սուրբը վեր բարձրացաւ նրա մէջ»։