Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՂՕԹՔ ՏԻՐՈՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ33[†††††††††] Ողորմի՛ր մեզ, բոլորի Տէր Աստո…
ԱՂՕԹՔ ՏԻՐՈՋ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
33[†††††††††] Ողորմի՛ր մեզ, բոլորի Տէր Աստուած, եւ նայի՛ր։
2 Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մէջ։
3 Քո ձեռքը բարձրացրո՛ւ օտար ազգերի վրայ, եւ նրանք թող տեսնեն քո զօրութիւնը։
5 Ինչպէս նրանց առջեւ ցոյց տուեցիր մեր մէջ եղած քո սրբութիւնը, այնպէս մեր առջեւ ցո՛յց տուր նրանց մէջ եղած քո մեծութիւնը, եւ թող ճանաչեն քեզ, ինչպէս որ մենք ճանաչեցինք, քանզի չկայ Աստուած քեզանից բացի, Տէ՛ր։
6 Նորոգի՛ր նշանները եւ նոր զարմանահրաշ գործե՛ր կատարիր։
7 Փառաւորի՛ր քո ձեռքն ու աջ բազուկը։
8 Զարթնեցրո՛ւ քո զայրոյթը եւ թափի՛ր բարկութիւնդ։
9 Վերացրո՛ւ ախոյեանին, ոչնչացրո՛ւ թշնամուն։
10 Փութա՛ հասնել ժամանակին եւ յիշի՛ր ժամադրութիւնը[‡‡‡‡‡‡‡‡‡], եւ թող պատմեն քո մեծագործութիւնները։
11 Կրակի բարկութեամբ թող ոչնչանայ սրից փախչողը, եւ ովքեր չարչարում են քո ժողովրդին, թող կորուստ գտնեն։
12 Փշրի՛ր թշնամի այն իշխանների գլուխը, ովքեր ասում են. «Ոչ ոք չկայ մեզանից բացի»։
13 Հաւաքի՛ր Յակոբի բոլոր ցեղերին, թող նրանց սիրտը լինի պայծառ, թող մտահոգուեն առատ խորտիկների սեղանների համար։ Նրանց դարձրո՛ւ քո ժառանգութիւնը, ինչպէս սկզբում էր։