Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ԹԻՒԸ2Սրանք են, իւրաքանչիւրն ըստ …

ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ

ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ԹԻՒԸ

2Սրանք են, իւրաքանչիւրն ըստ իր բնակավայրի, գերութիւնից վերադարձած այն իսրայէլացիները, որոնց բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագաւորը գերի էր տարել Բաբելոն, եւ որոնց Կիւրոս թագաւորը Բաբելոնից վերադարձրեց Երուսաղէմ եւ Հրէաստան՝ ամէն մարդու իր քաղաքը։ 2 Զորոբաբէլի հետ գերութիւնից վերադարձել էին Յեսուն, Նէեմին, Սարէասը, Ռէիլիասը, Մարդորէոսը, Բալասանը, Մասփարը, Բագուարը, Ռէումը եւ Բաանան։

3 Ահա գերութիւնից վերադարձած իսրայէլացիների թիւը. Փորոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու. 4 Սափատի որդիները՝ չորս հարիւր եօթանասուներկու. 5 Արէսի որդիները՝ եօթը հարիւր եօթանասունվեց. 6 Նեփթաղիմ Մովաբացու որդիները, որոնք Յեսուի եւ Ռովաբի որդիներից էին, երկու հազար ութ հարիւր տասներկու. 7 Ելամի որդիները՝ երկու հազար երկու հարիւր յիսունչորս. 8 Զատոնայի որդիները՝ ինը հարիւր քառասունհինգ. 9 Քորբի որդիները՝ եօթը հարիւր յիսուն. 10 Բանիայի որդիները՝ հազար քառասունութ. 11 Բիբիայի որդիները՝ ութ հարիւր քսաներեք. 12 Արգիայի որդիները՝ երեք հազար երեք հարիւր քսաներկու. 13 Ադոնիկամի որդիները՝ ութ հարիւր եօթանասունեօթը. 14 Բոսերի որդիները՝ երկու հազար ութ հարիւր վեց. 15 Ադդինայի որդիները՝ չորս հարիւր յիսունչորս. 16 Եզեկիայի տոհմից Ազերի որդիները՝ իննսունվեց. 17 Բեսէէի որդիները՝ երեք հարիւր քսաներեք. 18 Յարովի որդիները՝ հարիւր տասներկու. 19 Ասումի որդիները՝ երկու հարիւր քսաներեք. 20 Դաբերի որդիները՝ իննսունհինգ. 21 Բեթղեհէմի որդիները՝ հարիւր քսաներեք. 22 Նետոփի որդիները՝ յիսունվեց. 23 Անաթոթի որդիները՝ հարիւր քսանութ. 24 Ասմոթի որդիները՝ քառասուներկու. 25 Կարիաթարիմի, Քափիրի եւ Բերոթի որդիները՝ եօթը հարիւր քառասուներկու. 26 Ռասամի եւ Գայերի որդիները՝ հազար քսանմէկ. 27 Մաքմասի որդիները՝ հարիւր քսաներկու. 28 Բեթէլի եւ Յեգէի որդիները՝ չորս հարիւր քսաներեք. 29 Նաբոթի որդիները՝ յիսուներկու. 30 Մակեբիսի որդիները՝ հարիւր յիսունվեց. 31 Ելեմարի որդիները՝ հազար երկու հարիւր յիսունչորս. 32 Իրամի որդիները՝ երեք հարիւր քսան. 33 Լիդլոնի, Լոդադի եւ Օնոյի որդիները՝ եօթը հարիւր քսանհինգ. 34 Յերիքոյի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ. 35 Սեննայի որդիները՝ երեք հազար վեց հարիւր երեսուն։

36 Քահանաների որդիները. Յոսեդեկի որդի Յեսուի տոհմից Յեգուի որդիները՝ ինը հարիւր եօթանասուներեք. 37 Եմմերի որդիները՝ հազար յիսուներկու. 38 Փասուրի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունութ. 39 Երեմի որդիները՝ հազար եօթը հարիւր։

40 Ղեւտացիներ՝ Սեդուիայի որդիներից. Յեսուի եւ Կադմիէլի որդիները՝ եօթանասունչորս։

41 Սաղմոսասացներ եւ երգիչներ. Ասափի որդիները՝ հարիւր քսանութ։

42 Դռնապանների որդիներ. Ելումի որդիները, Ատտերի որդիները, Տելմոնի որդիները, Ակուբբի որդիները, Ատիտի որդիները, Սուբայի որդիները՝ բոլորը միասին հարիւր երեսունինը։ 43 Նաթանի տոհմից՝ Սուալի որդիները, Ասուփի որդիները, Տաբոթի որդիները, 44 Կերոսի որդիները, Սիայի որդիները, Փադոնի որդիները, 45 Լաբանի որդիները, Ագաբի որդիները, Ակկուբի որդիները, 46 Ադաբի որդիները, Սալամէի որդիները, Անանի որդիները, 47 Գեդդէլի որդիները, Գաարի որդիները, Ռադիայի որդիները, 48 Ռասոնի որդիները, Նեկոդանի որդիները, Գազամի որդիները, 49 Գազայի որդիները, Փասէի որդիները, Բասիի որդիները, 50 Ասենայի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները, 51 Բակութի որդիները, Ակուփի որդիները, Արուրի որդիները, 52 Բաւալոթի որդիները, Միդայի որդիները, Արսայի որդիները, 53 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները, 54 Նեսուայի որդիները, Ատուփայի որդիները։

55 Սողոմոնի ծառաների որդիներ. Սոտէի որդիները, Ասոփերաթի որդիները, Փակդուրայի որդիները, 56 Յելայի որդիները, Կերդոնի որդիները, Կերդիէլի որդիները, 57 Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքերոթ-Ասեբայիմի որդիները, Եմէի որդիները։

58 Նաթանի որդիների եւ Սողոմոնի ծառաների որդիների թիւը, բոլորը միասին՝ երեք հարիւր իննսուներկու մարդ։

59 Ահա եւ նրանք, որ վերադարձան Թելմելէքից, Թելարէսից, Քերուբից, Եդարից եւ Եմերից, բայց որոնք չկարողացան ցոյց տալ իրենց հայրերի ազգատոհմերը եւ ոչ էլ այն, թէ իրենք իսրայէլացիների սերունդ են. 60 դրանք էին Դալաւայի որդիները, Տուբիի որդիները, Նեկոթի որդիները՝ վեց հարիւր յիսուներկու մարդ։

61 Քահանաների որդիներից. Աբաիայի որդիները, Ակուսի որդիները, Բերզելայի որդիները, որոնք կին էին առել Բերզելա Գաղաադացու աղջիկներից եւ այդ պատճառով էլ մոռացուել էր իրենց ազգատոհմի անունը։ 62 Թէեւ մատեաններում փնտռեցին նրանց ծննդաբանութիւնը, սակայն գրուած վկայութիւններ չգտնուեցին, եւ նրանց վտարեցին քահանայութիւնից։ 63 Անամեսթիան ասաց նրանց. «Դուք իրաւունք չունէք ուտելու ամենասուրբ բաներից, մինչեւ որ չյայտնուի մի քահանայապետ, որը ցոյց տայ ձեր ազգահամարը եւ լիովին պարզաբանի ամէն ինչ»։

64 Գերութիւնից վերադարձած ամբողջ ժողովուրդը քառասուներկու հազար երեք հարիւր վաթսուն մարդ էր, 65 չհաշուած ծառաներին, աղախիններին եւ նրանց երեխաներին, որոնց թիւը եօթը հազար երեք հարիւր երեսունեօթն էր, չհաշուած նաեւ սամոսերգու տղամարդկանց եւ կանանց, որոնք երկու հարիւր հոգի էին։ 66 Նրանք ունէին ձիեր՝ եօթը հարիւր երեսունվեց, ջորիներ՝ երկու հարիւր քառասունեօթը, 67 ուղտեր՝ չորս հարիւր երեսունհինգ, էշեր՝ վեց հազար եօթը հարիւր քսան։

68 Այն տոհմապետներն ու իշխանները, որոնք վերադարձան Երուսաղէմ՝ Տիրոջ տունը, իրենց նպաստը բերեցին Աստծու տան կառուցմանը՝ 69 ըստ իրենց կարողութեան այդ գործի համար գանձարանին տալով վաթսունմէկ հազար երկդրամեան ոսկի եւ քահանայական հարիւր պատմուճան։

70 Եւ այսպէս՝ քահանաներն ու ղեւտացիները, ժողովրդի միջից մարդիկ եւ երգիչները, դռնապաններն ու նաթանայացիները բնակուեցին իրենց քաղաքներում եւ, առհասարակ, բոլոր իսրայէլացիները՝ իւրաքանչիւրն իր բնակավայրում։