Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

115 Ալէլուիա10 Ինչ որ խօսեցի՝ հաւատացի դրան,եւ չափազանց խղճալի եղայ։ …

115 Ալէլուիա

10 Ինչ որ խօսեցի՝ հաւատացի դրան,

եւ չափազանց խղճալի եղայ։

11 Զարմանքիս մէջ ասացի. «Ամէն մարդ սուտ է»։

12 Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն

այն ամենի համար, որ ինձ տուեց։

13 Փրկութեան բաժակը պիտի վերցնեմ,

եւ Տիրոջ անունը կանչեմ։

14 Աղօթքս Տիրոջը պիտի մատուցեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ։

15 Տիրոջ աչքում յարգելի է մահն իր սրբերի։

16 Ո՛վ Տէր, ես քո ծառան եմ,

քո ծառան եւ քո աղախնի որդին։

17 Դու քանդեցիր իմ կապերը,

ես քեզ օրհնութեան պատարագ պիտի մատուցեմ,

եւ Տիրոջ անունը կանչեմ։

18 Աղօթքս Տիրոջը պիտի նուիրեմ

իր ամբողջ ժողովրդի առջեւ,

19 Տիրոջ տան սրահներում

եւ քո մէջ, Երուսաղէ՛մ։