Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԳՈՎՔ ՏԻՐՈՋ ՍՔԱՆՉԵԼԻ ԳՈՐԾԵՐԻ110 Ալէլուիա1 Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհու…

ԳՈՎՔ ՏԻՐՈՋ ՍՔԱՆՉԵԼԻ ԳՈՐԾԵՐԻ

110 Ալէլուիա

1 Ամբողջ սրտովս քեզ պիտի գոհութիւն մատուցեմ, Տէ՛ր,

արդարների ժողովում, հաւաքոյթի մէջ։

2 Մեծ են գործերը Տիրոջ,

եւ քննուած է նրա կամքը ամէն ինչում։

3 Փառաւոր եւ վայելուչ են նրա գործերը,

նրա արդարութիւնը կը տեւի յաւիտեանս յաւիտենից։

4 Արդարներին նա յիշեցրեց իր հրաշագործութիւնները.

ողորմած եւ գթասիրտ է Տէրը։

5 Կերակուր է տալիս իրենից երկիւղ կրողերին,

յաւիտեան յիշում իր ուխտը։

6 Իր գործերի զօրութիւնը յայտնեց նա իր ժողովրդին՝

նրանց տալով ժառանգութիւնը հեթանոսների։

7 Նրա ձեռքի գործերն արդար են ու իրաւացի,

նրա բոլոր պատուիրանները՝ վստահելի։

8 Հաստատուած են դրանք յաւիտեանս յաւիտենից,