Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՄԱՐԴՈՒ ԱՆԶԳԱՄՈՒԹԻՒՆԸ52 Այսուհետեւ՝ Մալալէթի մասին, իմաստութիւն Դաւթի1…
ՄԱՐԴՈՒ ԱՆԶԳԱՄՈՒԹԻՒՆԸ
52 Այսուհետեւ՝ Մալալէթի մասին, իմաստութիւն Դաւթի
1 Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ «Աստուած չկայ»։
2 Ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ,
եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։
3 Աստուած երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝
տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն,
որ Աստծուն է փնտռում։
4 Բոլորը միասին խոտորուեցին եւ անպէտք դարձան։
Բարութիւն անող չկայ, չկայ նոյնիսկ մէկ հոգի։
5 Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, որ անօրէնութիւն են գործում,
նրանք, որ խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակրահաց
եւ չեն դիմում Աստծուն։
6 Այնտեղ, ուր երկիւղ չկայ, երկիւղից սարսում են նրանք,
քանզի Աստուած ցրելու է երեսպաշտների ոսկորները։
Նրանք պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն,
քանզի Աստուած անարգեց նրանց։
7 Ո՞վ կը տայ Սիոնից Իսրայէլի փրկութիւնը։
Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից,
Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի։