Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՕԳՆՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ69 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի ի յիշատակ այն բանի, որ Տ…

ՕԳՆՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ

69 1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի ի յիշատակ այն բանի, որ Տէրը փրկեց նրան

2 Աստուա՛ծ, ինձ օգնութեա՛ն հասիր.

Տէ՛ր, փութա՛ ընկերակցել ինձ։

3 Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն ինձ հետապնդողները,

թող ետ դառնան ու անարգուեն իմ մասին չար խորհողները։

4 Թող խայտառակուած ընկրկեն նրանք,

ովքեր ինձ վա՜շ վա՜շ էին ասում։

5 Թող ցնծան եւ քեզնով ուրախանան բոլոր նրանք,

ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր։

Քո պարգեւած փրկութիւնը սիրողները

թող միշտ ասեն. «Մե՛ծ է Աստուած»։

6 Ես աղքատ եւ տնանկ եմ, Աստուա՛ծ, օգնի՛ր ինձ.

օգնականն ու փրկիչն իմ դո՛ւ ես.

Տէ՛ր իմ, մի՛ ուշացիր։