Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ32[********] Ով պահում է օրէնքը, նա բազմացնում է զոհ…

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

32[********] Ով պահում է օրէնքը, նա բազմացնում է զոհաբերութիւնները։

2 Ով լսում է պատուիրանները, զոհ է մատուցում փրկութեան համար։

4 Ով ընտիր ալիւր է մատուցում, շնորհ է փոխհատուցում, եւ ով ողորմութիւն է անում, օրհնութեան զոհ է մատուցում։

5 Տիրոջը հաճելի է, որ մարդ զերծ մնայ չարութիւնից, եւ մարդու համար քաւութիւն է հեռու մնալ անիրաւութիւնից։

6 Տիրոջ առջեւ ձեռնունայն մի՛ երեւա,

7 քանզի այս բոլորը արւում է պատուիրանի համար։

8 Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը, եւ դրա անուշահոտութիւնը Տիրոջ առջեւ է։

9 Արդար մարդու զոհն ընդունելի է, եւ դրա յիշատակը չի մոռացուի։

10 Լիառատ աչքով փառաւորի՛ր Տիրոջը եւ նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։

11 Քո դէմքը թող զուարթ լինի ամէն տեսակ պտուղ եւ ընծայ մատուցելիս եւ ուրախութեա՛մբ ընծայիր տասանորդը։

12 Բարձրեալին տո՛ւր ըստ նրա տուածների եւ լիառատ[††††††††] աչքով տո՛ւր քո ձեռքի բարիքներից,

13 քանզի Տէրը հատուցող է եւ եօթնապատիկ կը հատուցի քեզ։

14 Մի՛ տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։

15 Յոյս մի՛ դիր անարդար զոհի վրայ, քանզի Տէրը դատաւոր է, եւ նրա մօտ չկայ աչառութիւն։

16 Նա կողմնակալ չէ աղքատի հանդէպ[‡‡‡‡‡‡‡‡] եւ կը լսի զրկուածի աղօթքը։

17 Անտես չի անի ո՛չ որբերի պաղատանքը եւ ոչ էլ՝ այրու, երբ նա աղօթք է մատուցում։

18 Միթէ արտասուք չի՞ իջնում այրու այտերից, եւ միթէ նրա աղաղակը նրանց դէմ չէ՞, ովքեր արտասուք են թափել տալիս նրան։

20 Ով յօժարութեամբ է պաշտամունք մատուցում, ընդունելի կը լինի այն, եւ նրա խնդրուածքները կը հասնեն մինչեւ երկինք։

21 Տառապեալի աղօթքները կ’անցնեն ամպերի միջով եւ մինչեւ չմօտենան Աստծուն, չեն մխիթարի նրան եւ չեն հեռանայ, մինչեւ Բարձրեալը չայցելի,

22 չդատի արդարութեամբ[§§§§§§§§] եւ չհրապարակի վճիռը[*********]. Տէրը չի ուշանայ ու չի հանդուրժի նրանց, մինչեւ չփշրի անողորմների մէջքը՝ վրէժխնդիր չլինի հեթանոսներից,

23 մինչեւ չոչնչացնի թշնամիների բազմութիւնը եւ չփշրի անիրաւների գաւազանները,

24 մինչեւ չհատուցի արդարներին ըստ իրենց գործերի եւ մարդկանց գործերն էլ՝ ըստ իրենց խորհուրդների, 25 մինչեւ չդատի իր ժողովրդին եւ իր ողորմութեամբ չուրախացնի նրանց։

26 Բարեպատեհ է նրա ողորմութիւնը նեղութեան ժամանակ, ինչպէս անձրեւաբեր ամպը՝ երաշտի ժամանակ։

[********] Յունարէնում՝ 35։