Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԳՈՀԱԲԱՆՈՒԹԻՒՆ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ137 Սաղմոս Դաւթի1 Գոհութիւն պիտի մատուցեմ ք…
ԳՈՀԱԲԱՆՈՒԹԻՒՆ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ
137 Սաղմոս Դաւթի
1 Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով,
հրեշտակների առջեւ սաղմոս պիտի երգեմ քեզ,
քանզի լսեցիր խօսքը բերանիս։
2 Պիտի երկրպագեմ սուրբ տաճարիդ
եւ անուանդ գոհութիւն պիտի մատուցեմ
քո ողորմութեան ու ճշմարտութեան համար,
քանզի ամէն ինչում մեծ ցոյց տուիր սուրբ անունդ։
3 Որ օրը որ քեզ ձայն տամ,
իսկոյն լսի՛ր ինձ,
եւ բազմապատկի՛ր զօրութիւններն հոգուս մէջ։
4 Գոհութիւն պիտի մատուցեն քեզ աշխարհի բոլոր թագաւորները,
քանզի լսեցին բերանիդ խօսքերը։
5 Նրանք պիտի փառաբանեն քո ճանապարհները,
քանզի մեծ է փառքը Տիրոջ։
6 Բարձր է Տէրը, նա տեսնում է խոնարհներին,
իսկ բարձրամիտներին հեռուից ճանաչում։
7 Երբ անցնեմ նեղութիւնների միջով,
դու կը փրկես ինձ թշնամու զայրոյթից։
Ձեռքդ կը մեկնես,
եւ քո աջը կը փրկի ինձ։
8 Տէրը կը հատուցի իմ փոխարէն.
Տէ՛ր, քո ողորմութիւնը յաւերժ է,
ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր։