Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՍՏՈՒԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է45 1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին2 Ա…

ԱՍՏՈՒԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է

45 1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին

2 Աստուած ապաւէնն ու զօրութիւնն է մեր

եւ մեր օգնականը մեզ հասած խիստ նեղութիւնների մէջ։

3 Ուստի մենք չենք վախենայ, երբ երկիրը ցնցուի,

եւ լեռները ծովի խորքը տեղափոխուեն։

4 Դղրդացին ու ալեկոծուեցին ջրերը նրա,

լեռները դողացին նրա սաստկութիւնից։

5 Գետերի յորձանքները զուարճացնում են Աստծու քաղաքը.

եւ Բարձրեալը սրբացրել է իր օթեւանը։

6 Աստուած դրա մէջ է, եւ այն չի սասանուի.

Աստուած կ’օգնի դրան վաղորդայնից վաղորդայն։

7 Հեթանոսները խռովուեցին,

ու թագաւորութիւնները հնազանդ եղան.

Բարձրեալը ձայն տուեց, եւ երկիրը երերաց։

8 Մեզ հետ է Զօրութիւնների տէրը,

Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր։