Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՕԳՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ13 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի1 Անզգամն ասաց իր…
ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՕԳՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
13 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1 Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ չկայ Աստուած.
ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ,
եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։
2 Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝
տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի։
3 Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան դարձան.
բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի։
4 Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում,
ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակուր ու հաց
եւ Տիրոջը չեն դիմում։
5 Այնտե՛ղ են երկիւղից սարսում, ուր երկիւղ չկայ,
քանզի Տէրը արդարների ազգի մէջ է։
6 Աղքատի մտածմունքը ամօթ համարեցին,
Տէրն է յոյսը նրա։
7 Ո՞վ կը տայ Սիոնից փրկութիւնն Իսրայէլի։
Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից,
Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի։