Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԻՐԱՒՈՒՆՔԸ ՅԱՐԳԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ ՏԻՐՈՋ ԱՌԱՋ100 Սաղմոս Դաւթի1 Ողորմութեանդ ո…

ԻՐԱՒՈՒՆՔԸ ՅԱՐԳԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ ՏԻՐՈՋ ԱՌԱՋ

100 Սաղմոս Դաւթի

1 Ողորմութեանդ ու արդարութեանդ մէջ պիտի օրհնեմ քեզ, Տէ՛ր,

սաղմոս պիտի երգեմ,

2 եւ ի մտի պիտի ունենամ անբիծ ճանապարհով ընթանալ,

մինչեւ որ նա գայ ինձ մօտ.

քանզի ես իմ տան մէջ սրտիս անարատութեամբ էի ընթանում։

3 Աչքերիս առջեւ անիրաւ բան չդրի,

եւ ուրացութիւն անողներին ատեցի։

4 Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմօտեցաւ.

անզգամն ինձնից խոտորուեց,

բայց ես հոգ չարեցի։

5 Ով ծածուկ խօսեց իր ընկերոջ դէմ,

նրան բացէիբաց հալածեցի,

ով ամբարտաւան էր աչքով եւ ագահ՝ սրտով,

նրա հետ հաց իսկ չկերայ։

6 Աչքերս սեւեռուած էին երկրի հաւատացեալներին,

որպէսզի նրանք ինձ հետ նստեն.

ով գնում էր անբիծ ճանապարհով,

նա՛ էր ինձ ծառայում։

7 Ամբարտաւանութիւն անողն իմ տան մէջ չէր բնակւում,

անիրաւութիւն խօսողն աչքերիս առջեւ յաջողութիւն չունէր։

8 Առաւօտներն սպանում էի երկրի բոլոր մեղաւորներին,

որ Տիրոջ քաղաքից վերացնեմ բոլոր նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում։