Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ ՊԻՏԻ ԱՆԱՐԳՈՒԻ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ53Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տու…

ՏԻՐՈՋ ԾԱՌԱՆ ՊԻՏԻ ԱՆԱՐԳՈՒԻ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ

53Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին,

եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը։

2 Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ,

որպէս արմատ՝ ելած անջրդի հողից[§§§§§§§§].

ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն։

Նայեցինք մենք նրան,

բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն։

3 Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ,

քան բոլոր մարդկանց որդիներինը։

Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ,

որ ցաւերին համբերել գիտէ.

իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց[*********]։

4 Նա մեր մեղքերն էր վերցնում

եւ մեզ համար չարչարւում,

սակայն մենք նրա ցաւերը,

հարուածներն ու չարչարանքները համարեցինք

իբրեւ Աստծուց եկած բան։

5 Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար

եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց.

[§§§§§§§§] Եբրայերէնում՝ որովհետեւ նա դալար ոստի պէս եւ տոչորուած հողում արմատի պէս բուսաւ նրա առաջ։