Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

28 Այդ օրերին այլազգիներն իրենց զօրքերը հաւաքելով՝ պատերազմի ելան ընդ…

28 Այդ օրերին այլազգիներն իրենց զօրքերը հաւաքելով՝ պատերազմի ելան ընդդէմ Իսրայէլի։ Անքուսն ասաց Դաւթին. ‚Լա՛ւ իմացիր, որ դու եւ քո մարդիկ ինձ հետ պատերազմի էք դուրս գալուե։ 2 Դաւիթն ասաց Անքուսին. ‚Այդպէս թող լինի։ Հիմա դու կ’իմանաս, թէ քո ծառան ինչ է անելուե։ Անքուսն ասաց Դաւթին. ‚Այդպէս թող լինի, քանզի քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելուե։

ՍԱՒՈՒՂԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ Է ՎՀՈՒԿԻ ՀԵՏ

3 Սամուէլը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայէլը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթէմում։ Սաւուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։ 4 Այլազգիները հաւաքուեցին ու եկան բանակատեղի դրեցին Սոմանում։ Սաւուղն էլ հաւաքեց բոլոր իսրայէլացիներին ու բանակատեղի դրեց Գեղբուէում։ 5 Երբ Սաւուղը տեսաւ այլազգիների բանակը, վախեցաւ, նրա սիրտը մեծ ահ ընկաւ։ 6 Սաւուղը Տիրոջը հարց տուեց, սակայն Տէրը նրան պատասխան չտուեց ո՛չ երազով, ո՛չ գուշակութեամբ, ո՛չ էլ մարգարէների միջոցով։ 7 Սաւուղն ասաց իր ծառաներին. ‚Մի ոգեհարց կին գտէ՛ք, որ գնամ նրա մօտ ու հարց տամ նրանե։ 8 Ծառաներն ասացին նրան. ‚Ահա մի ոգեհարց կին կայ Այենդորումե։ Սաւուղը ծպտուեց, ուրիշ զգեստներ հագաւ ու գնաց երկու մարդկանց հետ։ Նրանք գիշերը հասան կնոջ մօտ։ Սաւուղն ասաց նրան. ‚Ոգեհարցին պատշաճ դիւթութիւն արա՛ եւ կանչի՛ր նրան, ում որ քեզ կ’ասեմե։ 9 Կինն ասաց. ‚Դու ինքդ գիտես, թէ ինչ էր արել Սաւուղը. թէ ինչպէս ոգեհարցներին ու գուշակներին վերացրեց երկրից։ 10 Արդ, ինչո՞ւ ես ինձ սպանելու համար իմ անձի դէմ որոգայթ լարումե։ Սաւուղը նրան Տիրոջ անունով երդուեց՝ ասելով. ‚Կենդանի է Տէրը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնիե։ 11 Կինն ասաց. ‚Ո՞ւմ ոգին կանչեմե։ Նա ասաց. ‚Սամուէլի ոգին կանչի՛րե։

12 Կինը տեսնելով Սամուէլին՝ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց Սաւուղին. ‚Ինչո՞ւ ինձ խաբեցիր, չէ՞ որ դու հէնց Սաւուղն եսե։ 13 Արքան նրան ասաց. ‚Մի՛ վախեցիր, ասա՛, ո՞ւմ տեսարե։ Կինն ասաց նրան. ‚Գետնից դուրս եկող աստուածներ եմ տեսնումե։ 14 Սաւուղն ասաց նրան. ‚Ի՞նչ նկատեցիրե։ Նա ասաց. ‚Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, եւ նրա վրայ թիկնոց կարե։ Սաւուղն իմացաւ, որ դա Սամուէլն է, եւ երեսնիվայր ընկաւ գետին ու երկրպագեց նրան։ 15 Սամուէլն ասաց Սաւուղին. ‚Ինչո՞ւ ինձ կանչելով նեղութիւն տուեցիր ինձե։ Սաւուղն ասաց. ‚Սաստիկ նեղ վիճակում եմ, այլազգիներն իմ դէմ պատերազմի են ելել, Աստուած ինձնից հեռացել է, ինձ չի պատասխանում ո՛չ մարգարէների, ո՛չ էլ երազների միջոցով։ Արդ, քեզ կանչեցի, որ ինձ ցոյց տաս, թէ ինչ անեմե։ 16 Սամուէլն ասաց. ‚Ինչո՞ւ ես ինձ հարցնում։ Տէրը քեզնից հեռացաւ եւ քո ընկերոջ հետ եղաւ։ 17 Տէրը քեզ հետ վարուեց այնպէս, ինչպէս իմ միջոցով յայտնել էր։ Տէրը քո ձեռքից խլելու է թագաւորութիւնդ եւ տալու է քո ընկերոջը՝ Դաւթին, 18 որովհետեւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ նրա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վրայ ի գործ չդրեցիր։ 19 Այդ պատճառով էլ Տէրն այսօր քեզ հետ այդպէս է վարւում։ Տէրը Իսրայէլին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու եւ քո որդիները պիտի ընկնէք, եւ Տէրը Իսրայէլի բանակը պիտի մատնի այլազգիների ձեռքըե։

20 Սաւուղն անմիջապէս ամբողջ հասակով գետնի վրայ վայր ընկաւ, խիստ զարհուրեց Սամուէլի խօսքերից, ու իր մէջ այլեւս ուժ չմնաց, որովհետեւ մի ամբողջ օր ու գիշեր հաց չէր կերել։ 21 Կինը մտաւ Սաւուղի մօտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մէջ է, ասաց նրան. ‚Ես՝ քո աղախինը, հնազանդուել եմ քեզ, կեանքս վտանգի ենթարկելով անսացել եմ խօսքերիդ։ 22 Հիմա էլ դո՛ւ լսիր քո աղախնի խօսքերը։ Քո առջեւ մի պատառ հաց դնեմ ու կե՛ր եւ ուժ կը ստանաս, որ քո ճանապարհը գնասե։ 23 Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, ու Սաւուղը տեղի տալով՝ գետնից վեր կացաւ ու նստեց աթոռին։ 24 Կինը տանը կերակրուած մի հորթ ունէր, անմիջապէս մորթեց դա։ Ալիւր առնելով՝ շաղեց, բաղարջ հաց եփեց եւ տուեց Սաւուղին ու նրա ծառաներին։ 25 Նրանք կերան, վեր կացան ու նոյն գիշերը գնացին։