Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ ԵՒ ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԻՔԸ8 1 Այսուհետեւ՝ հնձանների մասին, սաղմո…

ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԸ ԵՒ ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԻՔԸ

8 1 Այսուհետեւ՝ հնձանների մասին, սաղմոս Դաւթի

2 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր,

ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։

Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր։

3 Մանկահասակ եւ ծծկեր երեխաների բերանից

թող օրհնութիւն ելնի ընդդէմ քո թշնամիների, Տէ՛ր,

որպէսզի ոսոխն ու հակառակորդը կործանուեն։

4 Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը,

լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր։

5 Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան։

6 Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան

եւ փառք ու պատուով պսակեցիր նրան։

7 Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ։

8 Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ՝

ոչխար, արջառ եւ ամէն ինչ,

9 նաեւ վայրի երէ, երկնքի թռչուններ, ծովի ձկներ,

որ շրջում են ծովերի հոսանքներում։

10 Տէ՛ր, ո՛վ մեր Տէր,

ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։