Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԽՐԱԽՃԱՆՔԻ ՄԷՋ ԻՐԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ35[§§§§§§§§§§] Եթէ քեզ առաջնորդ են կա…
ԽՐԱԽՃԱՆՔԻ ՄԷՋ ԻՐԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
35[§§§§§§§§§§] Եթէ քեզ առաջնորդ են կարգել խրախճանքի մէջ, մի՛ հպարտացիր, նրանց մէջ եղի՛ր իբրեւ նրանցից մէկը։
2 Հո՛գ տար նրանց մասին եւ յետոյ նստիր, նրանց բոլոր կարիքները կատարելուց յետոյ բազմի՛ր, որպէսզի ուրախանաս նրանց հետ
3 եւ լաւ կառավարելու համար պսակ ստանաս։
4 Խօսի՛ր, երբ աւագը դու ես, քանզի քեզ է վայել խօսել ստոյգ իմաստութեամբ.
5 մի՛ խանգարիր երաժիշտներին։
6 Երբ ունկնդրում են քեզ, խօսքդ մի՛ երկարիր եւ իզուր մի՛ իմաստախօսիր։
7 Ինչպէս փայլուն ակն է ոսկէ զարդի վրայ,
8 եւ զմրուխտէ ակը՝ ոսկու շրջանակի վրայ, այնպէս էլ երաժիշտների նուագը քաղցր է գինու վրայ[***********]։
10 Եթէ երիտասարդ ես, խօսի՛ր եթէ քեզ պէտք է, հազիւ մէկ-երկու խօսք ասա, եթէ հարցնեն։
11 Ասա՛ գլխաւորը, քիչ խօսքով՝ շատը։
12 Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։
13 Մեծամեծներին մի՛ հաւասարուիր, եւ ուր նրանք խօսում են, մի՛ շաղակրատիր։
14 Որոտից առաջ փայլակն է շուտ երեւում, իսկ ամօթխածից առաջ շնորհն է շտապում։
15 Զարթնի՛ր ժամանակին, մի՛ եղիր վերջինը, գնա՛ քո տունը եւ մի՛ ծուլացիր։
16 Զուարճացի՛ր այնտեղ եւ քո կա՛մքն արա, բայց ոչ մեղք գործելով եւ ամբարտաւանութեամբ։
17 Այս բաների համար օրհնի՛ր քո Արարչին, որ կերակրում է քեզ իր բարիքներով։
ԸՆԹԱՆԱԼ ԸՍՏ ՏԻՐՈՋ ԿԱՄՔԻ
18 Ով Տիրոջից երկնչում է, խրատ կը ստանայ, եւ ովքեր առաւօտ կանուխ դիմում են նրան, հաճութիւն կը գտնեն։
19 Ով օրէնք է փնտռում, կը լցուի նրանով, եւ ով կեղծաւորութիւն անի, նրանո՛վ կը գայթակղուի։
20 Ովքեր երկնչում են Տիրոջից, իրաւունք կը գտնեն եւ արդարութիւնն իբրեւ լոյս կը վառեն։
21 Մեղաւոր մարդը խորշում է յանդիմանութիւնից եւ ըստ իր հայեցողութեան գտնում է արդարացման օրինակներ։
24 Առանց խորհրդածութեան ոչինչ մի՛ արա եւ անելուց էլ մի՛ զղջա։
23 Առանց մտածելու մի՛ անտեսիր իմացութիւնը։
22 Հպարտը եւ ամբարտաւանը չեն զարհուրում Տիրոջ երկիւղից։