Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ 124 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանն…

ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ

124 Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1 Ով յոյսը դրել է Տիրոջ վրայ,

յաւիտեան չի սասանուի ինչպէս լեռը Սիոնի,

որ գտնւում է Երուսաղէմում։

2 Ինչպէս որ նա շրջապատուած է լեռներով,

այնպէս Տէրն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

3 Տէրը չի թողնի, որ մեղաւորների գաւազանն որոշի արդարների վիճակը,

եւ արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրէնութեան։

4 Տէրը բարիք է գործում բարիներին

եւ նրանց, որ ուղիղ են սրտով։

5 Իսկ յափշտակութեամբ համակուածներին Տէրը կը կործանի նրանց հետ,

ովքեր անօրէնութիւն են գործում։ Խաղաղութիւն Իսրայէլին։