Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ադամից մինչև Աբրահամ(Ծնն. 5.1-32, 10.1-32, 11.10-26)1 Ադամ, Սեթ, Ենով…

Ադամից մինչև Աբրահամ

(Ծնն. 5.1-32, 10.1-32, 11.10-26)

1 Ադամ, Սեթ, Ենովս, 2 Կայնան, Մաղաղայել, Հարեդ, 3 Ենովք, Մաթուսաղա, Ղամեք, Նոյ։ 4 Նոյի որդիները՝ Սեմ, Քամ, Հաբեթ։

5 Հաբեթի որդիները՝ Գամեր, Մագովգ, Մադայի, Հովիդան, Եղիսան, Թոբել, Մոսոք և Թիրաս։ 6 Գամերի որդիները՝ Ասքանազ, Հռիփաթ և Թորգոմա։ 7 Հովիդանի որդիները՝ Ելիսա և Թարսիս, կիտացիները և հռոդացիները։ 8 Քամի որդիները՝ Քուս և Մեստրեմ, Փուդ և Քանան։ 9 Քուսի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Հռեգմա և Սաբակաթա։ Հռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։ 10 Քուսը ծնեց Նեմրովթին. սա սկսեց հզոր որսորդ դառնալ երկրի վրա։ 11 Մեստրեմը ծնեց լուդիմացիներին, ղաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաղիմացիներին, 12 պատրոսիիմացիներին, քասղոնիիմացիներին, որոնցից առաջացան փղշտացիները, և կափթորիմացիներին։ 13 Քանանը ծնեց Սիդովնին՝ իր անդրանիկ որդուն, քանանացիներին, 14 հեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին, 15 խևացիներին, արուկեցիներին, արսենացիներին, 16 արադացիներին, սամարացիներին և ամաթացիներին։

17 Սեմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ և Արամ։ Արամի որդիները՝ Հուս, Եմովլ, Գաթեր և Մոսոք։ 18 Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։ 19 Եբերն ունեցավ երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, քանզի նրա օրոք երկիրը բաժանվեց, իսկ նրա եղբոր անունը՝ Հեկտան։ 20 Հեկտանը ծնեց Ելմովդադին, Սաղափին, Արամովթին, 21 Կեդրուրանին, Եզելին, Դեկլանին, 22 Կամաանին, Աբիմեելին, Սաբային, 23 Սուփիրին, Եվիին և Ովրամին։ Սրանք բոլորը Հեկտանի որդիներն են։ 24 Սեմի որդիները՝ Ելամ, Ասսուր, Արփաքսադ, Կայնան, Սաղա, 25 Եբեր, Փաղեկ, Ռագավ, 26 Սերուք, Նաքովր, Թառա և 27 Աբրամ, նույն ինքը՝ Աբրահամ։

28 Աբրահամի որդիները՝ Իսահակ և Իսմայել։

Իսմայելի սերունդը

(Ծնն. 25.12-16)

29 Սրանք են Իսմայելի որդիները՝ Նաբեովթ, Կեդար, Աբդեէլ, Մաբսամ, 30 Մասմա, Իդումա, Մասե, Քոդադ, Թեման, 31 Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք են Իսմայելի որդիները։

Աբրահամի սերունդը Քետուրայից

(Ծնն. 25.1-4)

32 Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովիվեին։ Հեկսանի որդիները՝ Սաբա և Դեդան։ Դեդանի որդիները՝ Ռագուել, Նաբդեել, Ասուրիիմ, Լատուսիիմ և Լոովմին։ 33 Մադիանի որդիները՝ Գեփար, Ոփեր, Ենոք, Աբիդա և Ելդա։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն են։

34 Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսավ և Հակոբ։

Եսավի սերունդը

(Ծնն. 36.1-19)

35 Եսավի որդիները՝ Եղիփազ, Հռագուել, Հեուլ, Եգղոմ և Կորե։ 36 Եղիփազի որդիները՝ Թեման, Օվմար, Սոփար, Գոթոմ և Կենեզ։ Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղեկին։ 37 Հռագուելի որդիները՝ Նաքեթ, Զարեհ, Սոմե և Մոզե։

Եդովմի երկրի նախկին բնակիչները

(Ծնն. 36.20-30)

38 Սեիրի որդիները՝ Ղովտան, Սովբաղ, Սեբեգոն, Անա, Դեսոն, Ասար և Հռիսոն։ 39 Ղովտանի որդիները՝ Քոռի և Էման։ Ղովտանի քույրը՝ Թամնա։ 40 Սովբաղի որդիները՝ Գովղամ, Մանաքաթ, Գեբել, Սովփար և Հովնան։ Սեբեգոնի որդիները՝ Այիա և Ովնան։ Անայի որդին՝ Դեսոն, իսկ Անայի դուստրը՝ Ելիբամա։ 41 Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Հեթրան և Քառան։ 42 Ասարի որդիները՝ Բաղտան, Ազուկամ, Հովիկամ և Ուկամ։ Հռիսոնի որդիները՝ Օվս և Առան։

Եդովմի երկրի թագավորները

(Ծնն. 36.31-43)

43 Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին Եդովմում՝ նախքան Իսրայելի որդիների թագավոր ունենալը. Սեփովրի որդի Բաղակ, և նրա քաղաքի անունը Դենաբա էր։ 44 Մեռավ Բաղակը, և նրա փոխարեն թագավորեց Հովբաբը՝ բոսորացի Զարեհի որդին։ 45 Մեռավ Հովբաբը, և նրա փոխարեն թագավորեց թեմնացի Ասոմը։ 46 Մեռավ Ասոմը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունը Գեթեմ էր։ 47 Մեռավ Ադադը, և նրա փոխարեն թագավորեց մասեկացի Սամաան։ 48 Մեռավ Սամաան, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը, որը գետեզերքի մոտ գտնվող Ռովբոթ բնակավայրից էր։ 49 Մեռավ Սավուղը, և նրա փոխարեն թագավորեց Աքոբովրի որդի Բաղաենոնը։ 50 Մեռավ Աքոբովրի որդի Բաղաենոնը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրադի դուստրն էր։ 51 Մեռավ նաև Ադադը։

Եդովմի իշխանները սրանք են՝ իշխան Թամանա, իշխան Գովլա, իշխան Հեթեր, 52 իշխան Եղիսակամաս, իշխան Եղաս, իշխան Փինոն, 53 իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Սարսար, 54 իշխան Մագեդիել, իշխան Զափովսիիմ։ Սրանք են Եդովմի իշխանները։