Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին2 Աստված մեր ապավենն է և…

1 Դպրապետին՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին

2 Աստված մեր ապավենն է և զորությունը

Եվ օգնականը խիստ նեղությունների մեջ։

3 Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի,

Եվ լեռները դեպի ծովի խորքը փոխվեն։

4 Շաչեցին և խռովվեցին ծովերի ջրերը,

Եվ նրա զորությունից լեռները սասանվեցին։ Հանգիստ

5 Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծու քաղաքը,

Եվ Բարձրյալը սրբացրեց իր բնակության վայրը։

6 Աստված նրանց մեջ է, և նրանք չեն սասանվի,

Նրանց կօգնի Աստված վաղորդայնից վաղորդայն։

7 Խռովվեցին հեթանոսները, և թագավորությունները խոնարհվեցին.

Բարձրյալը ձայնեց, և երկիրը դողաց։

8 Մեզ հետ է Զորությունների Տերը.

Հակոբի Աստվածը մեր ապավենն է։

9 Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը,

Որ հրաշքներ և նշաններ գործեց երկրի վրա.

10 Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը,

Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը

Եվ հրով այրեց վահանները։

11 Փութացե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված.

Պիտի բարձրանամ հեթանոսների մեջ

Եվ երկրի երեսին։

12 Մեզ հետ է Զորությունների Տերը.

Հակոբի Աստվածը մեր ապավենն է։