Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ապաշխարության աղոթք1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համա…

Ապաշխարության աղոթք

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

Խոր անդունդներից աղոթեցի քեզ, Տե՛ր,

2 Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը,

Թող ականջներդ լսեն աղոթքիս ձայնը։

3 Եթե անօրենություններս քննես, Տե՜ր,

Տե՜ր, ո՞վ կարող է կանգնել քո առջև,

4 Քանզի քեզանից է քավությունը։

5 Հանուն քո անվան համբերեցի, Տե՛ր,

Հոգիս քո խոսքին սպասեց,

6 Հոգիս Տիրոջը հուսաց։

Առավոտյան պահից մինչև երեկո,

Առավոտյան պահից

Իսրայելը Տիրոջը հուսաց։

7 Տիրոջից է առատ ողորմությունը,

Նրանից է ողջ փրկությունը,

8 Եվ նա պիտի փրկի Իսրայելին իր բոլոր նեղություններից։