Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եսթերի խոստումը12 Առնաթևը Եսթերի բոլոր խոսքերը հաղորդեց Մուրթքեին, 1…
Եսթերի խոստումը
12 Առնաթևը Եսթերի բոլոր խոսքերը հաղորդեց Մուրթքեին, 13 իսկ Մուրթքեն ասաց Առնաթևին. «Գնա՛ և նրան ասա՛. “Եսթե՛ր, մի՛ ասա ինքդ քեզ, թե՝ միայն ես կփրկվեմ թագավորության բոլոր հրեաներից։ 14 Որովհետև եթե այժմ անտեսես, ուրիշ տեղից կգա հրեաների փրկությունն ու օգնությունը, իսկ դու և քո հոր ընտանիքը կկորչեք։ Եվ ո՞վ գիտի, որ դու այսպիսի ժամանակի համար չես թագավորության եկել”»։
15 Եսթերն Առնաթևին մի անգամ ևս ուղարկեց Մուրթքեի մոտ՝ ասելով. 16 «Գնա՛ և հավաքի՛ր Սիսիս քաղաքում ապրող հրեաներին. ինձ համար ծո՛մ պահեք. մի՛ կերեք, և մի՛ խմեք երեք օր՝ ո՛չ գիշերը, ո՛չ էլ ցերեկը։ Ես և իմ նաժիշտները նույնպես ծոմ կպահենք։ Ապա կմտնեմ արքայի մոտ և, չնայած այդ անելը դեմ է թագավորական օրենքին, կանեմ այդ, և եթե ինձ մահ վիճակվի, չեմ հապաղի»։
17 Մուրթքեն գնաց և արեց այնպես, ինչպես պատվիրել էր Եսթերը։