Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԵՍԱՎԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ (36.1-43)Եսավի սերունդը(Ա Մն. 1.34-37)1 ԱՅՍ Է…
ԵՍԱՎԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ (36.1-43)
Եսավի սերունդը
(Ա Մն. 1.34-37)
1 ԱՅՍ Է ԵՍԱՎԻ, ԱՅՍԻՆՔՆ՝ ԵԴՈՎՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ 2 Եսավը կին առավ քանանացիների դուստրերից Ադդային՝ Ելովն Քետացու դստերը, Ողիբամային՝ Սեբեգոն Խևացու որդի Անայի դստերը, 3 և Բասեմաթին՝ Իսմայելի դստերը՝ Նաբեութի քրոջը։ 4 Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին, իսկ Բասեմաթը՝ Ռագուելին։ 5 Ողիբաման ծնեց Հեուսին, Եգղոմին ու Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որոնց նա ունեցավ քանանացիների երկրում։
6 Եսավն առավ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, ողջ ունեցվածքն ու անասունները, այն ամենը, ինչ ձեռք էր բերել քանանացիների երկրում, և հեռացավ իր եղբայր Հակոբի մոտից՝ քանանացիների երկրից, 7 որովհետև նրանց անասուններն այնքան շատ էին, որ չէին կարող միասին բնակվել, և պանդխտության երկիրն ի վիճակի չէր նրանց բավարարելու նրանց չափազանց շատ ունեցվածքի պատճառով։ 8 Ուստի Եսավը, այսինքն՝ Եդովմը, հաստատվեց Սեիր լեռան վրա։ 9 Այս է Եսավի՝ եդովմացիների նախահոր սերունդը Սեիր լեռան վրա. 10 սրանք են Եսավի որդիների անունները՝ Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին։
11 Եղիփազի որդիներն են Թեմանը, Ովմարը, Սովփարը, Գոթոմն ու Կենեզը։ 12 Թամնան, որ Եղիփազի՝ Եսավի որդու հարճն էր, Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք են Ադդայի՝ Եսավի կնոջ որդիները։
13 Ռագուելի որդիներն են Նաքովթը, Զարեհը, Սամման և Մեզան։ Սրանք են Բասեմաթի՝ Եսավի կնոջ որդիները։
14 Սրանք են այն որդիները, որ Եսավի կին Ողիբաման՝ Սեբեգովնի որդի Անայի դուստրը, ծնեց Եսավի համար՝ Հեուս, Եգղոմ և Կորխ։
15 Սրանք են Եսավի սերունդների իշխանները՝ Եսավի անդրանիկ որդու՝ Եղիփազի որդիները՝ իշխան Թեմանը, իշխան Ովմարը, իշխան Սովփարը, իշխան Կենեզը, 16 իշխան Կորխը, իշխան Գոթոմը և իշխան Ամաղեկը։ Սրանք են Եղիփազի իշխանները, որոնք բնակվում էին եդովմացիների երկրում։ Սրանք Ադդայի ժառանգներն են։
17 Եսավի որդի Ռագուելի որդիներն են իշխան Նաքովթը, իշխան Զարեհը, իշխան Սամման և իշխան Մոզեն։ Սրանք են Ռագուելի իշխանները Եդովմի երկրում։ Սրանք Եսավի կին Բասեմաթի ժառանգներն են։
18 Եսավի կին Ողիբամայի որդիներն են իշխան Հեուսը, իշխան Եգղոմը և իշխան Կորխը։ Սրանք են Եսավի կնոջից՝ Անայի դուստր Ողիբամայից ծնված իշխանները։
19 Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդովմի ժառանգները, և սրանք են նրանց իշխանները։
Սեիր Քոռացու սերունդը
(Ա Մն. 1.38-42)
20 Սրանք են Սեիրում բնակվող Սեիր Քոռացու որդիները՝ Ղովտանը, Սովբաղը, Սեբեգովնը, Անան, 21 Դեսոնը, Ասերը և Ռիսոնը։ Սրանք Սեիր Քոռացու որդիների իշխաններն են Եդովմի երկրում։
22 Ղովտանի որդիներն են Քոռին և Եմմանը, իսկ Ղովտանի քույրը Թամնան էր։
23 Սովբաղի որդիներն են Գաղոմը, Մանաքաթը, Գեբաղը, Սովփարը և Օնանը։ 24 Սեբեգովնի որդիներն են Այիեն և Օնանը։ Սա այն Օնանն է, որ անապատում աղբյուր գտավ, երբ արածեցնում էր իր հոր՝ Սեբեգովնի էշերը։
25 Անայի որդին է Դեսոնը, և Անայի դուստրը՝ Ողիբաման։
26 Դեսոնի որդիներն են Ամադանը, Եսբանը, Հեթրանը և Քառանը։
27 Ասերի որդիներն են Բալլանը, Զուկանը, Ոսնիկանը և Ուկամը։
28 Ռիսոնի որդիներն են Ովսը և Առանը։
29 Քոռեցիների իշխաններն են իշխան Ղովտանը, իշխան Սովբաղը, իշխան Սեբեգովնը, իշխան Անան, 30 իշխան Դեսոնը, իշխան Ասերը և իշխան Ռիսոնը։ Սրանք քոռեցի իշխաններն են իրենց իշխանություններում՝ Եդովմի երկրում։
Եդովմի թագավորները
(Ա Մն. 1.43-54)
31 Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին եդովմացիների երկրում, երբ դեռ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելում։ 32 Եդովմում թագավորեց Բաղակը՝ Բեովրի որդին. նրա քաղաքի անունը Դեննաբա էր։ 33 Մեռավ Բաղակը, և նրա փոխարեն թագավորեց Հովբաբը՝ Զարեհի որդին, որ Բոսորայից էր։ 34 Մեռավ Հովբաբը, և նրա փոխարեն թագավորեց Ասոմը՝ թեմանացիների երկրից։ 35 Մեռավ Ասոմը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին։ Նա մովաբացիների դաշտում կոտորեց Մադիամին։ Նրա քաղաքի անունը Գեթեմ էր։ 36 Մեռավ Ադադը, և նրա փոխարեն թագավորեց Սամաղան՝ Մասեկկայից։ 37 Մեռավ Սամաղան, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբովթից, որը գտնվում է գետեզրին։ 38 Մեռավ Սավուղը, և նրա փոխարեն թագավորեց Աքոբովրի որդի Բալայենոնը։ 39 Մեռավ Բալայենոնը՝ Աքոբովրի որդին, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին։ Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել։ Սա Մազովբի որդի Մատրեթի դուստրն էր։
40 Սրանք են Եսավի սերունդների ու նրանց իշխանների անուններն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց տեղերի ու իշխանությունների և ըստ իրենց տոհմերի՝ իշխան Թամնա, իշխան Ղովտան, իշխան Հեթաթ, 41 իշխան Ողիբամասա, իշխան Հեղա, իշխան Փենովն, 42 իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մազար, 43 իշխան Մագեդիել և իշխան Զաբոյին։ Սրանք եդովմացիների իշխաններն են ըստ երկրում իրենց ունեցած բնակավայրերի։ Եսավը եդովմացիների նախահայրն է։