Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ տաճարը շինվեցՆոր օրհնությո՛ւն երգեք …

1 Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ տաճարը շինվեց

Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը,

Օրհնեցե՛ք Տիրոջը, երկի՛ր համայն,

2 Օրհնեցե՛ք Տիրոջը և օրհնեցե՛ք նրա անունը,

Օրըստօրե ավետարանե՛ք նրա փրկությունը,

3 Հեթանոսներին պատմե՛ք նրա փառքը

Եվ բոլոր ժողովուրդներին՝ նրա սքանչելիքները։

4 Մեծ է Տերը և հույժ օրհնյալ,

Ահարկու է նա բոլոր կուռքերի վրա։

5 Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են,

Եվ Տերը ստեղծեց երկինքը։

6 Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են,

Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։

7 Մատուցե՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր,

Մատուցե՛ք Տիրոջը փառք ու պատիվ։

8 Մատուցե՛ք Տիրոջը փառքն իր անվան։

Առե՛ք ընծաներ և նրա սրահնե՛րը մտեք,

9 Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության գավիթներում.

Ամբողջ երկիրը պիտի խռովի նրա երեսից։

10 Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերը թագավորեց,

Հաստատեց աշխարհը, որ չսասանվի,

Եվ իր ժողովրդին կդատի ուղղությամբ»։

11 Թող երկինքն ուրախանա, և երկիրը ցնծա,

Թող զվարճանա ծովն իր լիությամբ։

12 Թող ցնծան դաշտերը և ամեն ինչ, որ կա նրանցում։

Այնժամ թող ցնծան անտառի բոլոր ծառերը

13 Տիրոջ առջև, որ գալիս է.

Գալիս է դատելու երկիրը։

Տիեզերքն արդարությամբ պիտի դատի

Եվ բոլոր ժողովուրդներին՝

Իր ճշմարտությամբ։