Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մուրթքեի տագնապը1 Մուրթքեն, երբ լսեց այս ամենը, պատռեց իր պատմուճանը,…

Մուրթքեի տագնապը

1 Մուրթքեն, երբ լսեց այս ամենը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագավ, իր գլխին մոխիր ցանեց և դուրս գալով քաղաքի հրապարակը՝ աղաղակում էր ու ասում. «Ինչո՞ւ եք անմեղ տեղը վերացնում իմ պանդուխտ ազգը, որը ոչ մի չարիք չի գործել»։ 2 Նա եկավ մինչև արքունիքի դուռը ու կանգնեց, քանի որ նույնիսկ արքունիքի գավիթը մտնելու արժանի չէր, որովհետև քուրձ էր հագել և մոխիր ցանել։ 3 Եվ բոլոր նահանգներում, որտեղ կարդում էին հրովարտակը, հրեաները մեծ սուգ, աղաղակ ու լացուկոծ էին անում, քուրձ էին հագնում և մոխիր ցանում իրենց վրա։

4 Տիկնանց տիկնոջ ներքինիներն ու նաժիշտները, մտնելով Եսթերի մոտ, պատմեցին այս ամենի մասին։ Նա շատ վրդովվեց՝ լսելով թագավորի հրամանի մասին. մարդ ուղարկեց, որպեսզի Մուրթքեի վրայից հանեն քուրձը և հագցնեն նրան, սակայն նա չհամաձայնվեց։ 5 Եսթերը կանչեց իր Առնաթև ներքինուն, որը միշտ իր մոտ էր լինում, և ուղարկեց, որպեսզի Մուրթքեից ստուգի, թե իրոք այդպես է։ 7 Մուրթքեն նրան իրազեկ դարձրեց կատարվածին և այն խոստումին, որ Համանը տվեց արքային՝ տասը հազար քանքար գանձ վճարել, որ ոչնչացնի հրեաներին։ 8 Եվ հրեաներին ոչնչացնելու մասին Սիսիս քաղաքում կարդացված հրովարտակի պատճենը տվեց ներքինուն՝ Եսթերին ցույց տալու համար։