Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի2 Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ,Մի…

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2 Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ,

Մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձանից,

3 Մինչև ե՞րբ պիտի չարչարվեմ իմ հոգսերով

Եվ ցավերն իմ սրտում՝ օրերով,

Մինչև ե՞րբ թշնամին ինձ վրա պիտի հարձակվի։

4 Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։

Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս,

Որ երբեք չննջեմ մահվամբ,

5 Որ թշնամին չասի. «Հաղթեցի նրան»,

Կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեցի։

6 Ես քո ողորմության վրա եմ հույսս դնում, Տե՜ր.

Սիրտս ցնծաց քո տված փրկությամբ։

Պիտի օրհնեմ Տիրոջը՝ իմ բարերարին,

Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։