Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համարԵթե Տերը մեզ հետ չ…

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-

2 Եթե Տերը մեզ հետ չլիներ,

Երբ մարդիկ հարձակվեցին մեզ վրա,

3 Ողջ-ողջ կկամենային կուլ տալ մեզ,

Երբ նրանց զայրույթը բորբոքված էր մեզ վրա։

4 Ապա և ջրերն անգամ մեզ կընկղմեին։

Մեր անձերն անցան հեղեղներով,

5 Մեր անձերն անցան անդադար հորձանքներով։

6 Օրհնյա՜լ է Տերը, որ մեզ

Նրանց ատամների որսը չդարձրեց։

7 Մեր անձերն ազատվեցին,

Ինչպես ճնճղուկը՝ որսորդների թակարդից։

Նրանց թակարդները փշրվեցին,

Եվ մենք ազատվեցինք։

8 Մեր օգնությունը Տիրոջ անունից է.

Նա ստեղծեց երկինքն ու երկիրը։