Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Դպրապետին՝ ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի2 Փրկի՛ր ինձ, Տե…
1 Դպրապետին՝ ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի
2 Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի աստվածավախ չմնաց,
Նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիներից։
3 Մարդն իր ընկերոջ հետ նանրությամբ խոսեց,
Նենգ շրթունքներով շողոքորթություններ խոսեց։
4 Տերը թող կործանի նենգավոր շրթունքները
Եվ մեծախոս լեզուները, որոնք ասացին.
5 «Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները,
Արդ, ո՞վ է մեր տերը»։
6 «Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար
Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,-
Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց
Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
7 Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են,
Ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝
Յոթնապատիկ սրբված և զտված հողից։
8 Դու, Տե՛ր, պահեցիր մեզ և փրկեցիր
Այս սերնդից մինչև հավիտենություն։
9 Շուրջանակի ամբարիշտներ են շրջում.
Ըստ քո բարձրության՝ մեծությո՛ւն շնորհիր
Մարդկանց որդիներին։